Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում եւ Զովունի գյուղում գրանցված մեկական կովի անկման դեպքերը ևս սիբիրախտի հետևանք են:
Ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը` վկայակոչելով լաբորատոր հետազոտության արդյունքները, հայտնում է «Արմենպրես» -ը:
Առողջապահության նախարարությունից հայտնել են նաեւ, որ Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ բուժում է ստանում չորս հիվանդ։ Նրանց վիճակը բավարար է, ունեն լավացման դրական միտում: Համաճարակային իրավիճակը վերահսկելի է:
Լրագրողների 6 օր առաջ տրված այն հարցին. -մյուս մարզերում ինչո՞ւ կարանտին չի հայտարարվել, պատասխանել էին . «Վեց կով է ընդամենը անկում ունեցել, հետո էլ՝ մարդը մարդուց չի վարակվում, ինչպե՞ս կարող է ողջ հանրապետությունով մեկ տարածվել, պարզապես ստերեոտիպերն են գործում, ժողովրդի մեջ սիբիրախտը վատ է ընդունվում»։

Комментариев нет:
Отправить комментарий