Yerjanik Abgaryan_15 ժամ առաջ (facebook)
Այսօր, երբ Հայաստանն ու հայ ժողովուդը կանգնած են կործանման եզրին (1920թ. դեկտեմբերի 3-ի առավոտյան, երբ առաջին հանրապետության քաղաքացիներն արթնացան քնից, իմացան, որ իրենց երկիրը կորցրել է անկախությունը եւ հանձնվել է ռուսին ու թուրքին), նույնիսկ այս իրադրության մեջ տարօրինակորեն ոչ մի կերպ չի դադարում հակահհշական դաշնակ-նժդեհատարոնական գեբելսյան քարոզարշավը: Հիշում են <մազութի լափելը>, <այն ցուրտ

ու մութ տարիները,>, ծառերը կտրելը <եւ այլն>: 1.Մազութի լափվելը եղել է եւ դրա լափողին գտնելու համար կարիք չկա ակնարկներով եւ խորհրդավոր այլաբանություններով խոսել, այլ ուղղակի հարկավոր է գնալ Պետական կադաստրի շենքը, մտնել նրա ղեկավարի կաբինետը եւ Պանիկովսկու նման հարցնել հարցնել նրան. <Բենդե՛ր, է՜, չէ՝ Երվա՛նդ, ի?նչ եղան մեր փողերը>: Մազութի գործի մասին առաջին անգամ իմացա, եթե չեմ սխալվում, 1993թ. աշնանը՝ կառավարության առավոտյան գումարվող մի դիսպետչերականի ժամանակ: Ուշացած նիստերի դահլիճ մտավ վարչապետ Հրանտ Բագրատյանը, նույնիսկ չբարեւեց դահլիճին եւ միանգամից վրա տվեց.<Էս ի?նչ է կատարվում, մի քանի ամիս առաջ մենք պատվիրել ենք մազութը ներկրել, այդ մազութը արդեն 15 անգամ կարող էր Կալինինգրադից հասնել Վլադիվոստոկ եւ ետ վերադառնալ: Որտե?ղ է գլխավոր դատախազը>: Արտավազդ Գեւորգյանը, չնայած արդեն տարիքն առած մարդ էր, աշխուժորեն վեր թռավ տեղից: Բագրատյանը շարունակեց. <Հենց հիմա գործ կհարուցե՛ս>: Արդեն երեկոյան ես իմացա, որ Նյութական ռեսուրսների նախարարի տեղակալ Երվանդ Զախարյանը փախել է Հայաստանից: Հաջորդ օրը իմացա, որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Որոշ ժամանակ անց իմացա, որ Մոսկվա է մեկնում պաշտպանության նախարար Սերժիկ Սարգսյանը եւ որ նրան հանձնարարված է ռուսների օգնությամբ գտնել Զախարյանին եւ Երեւան բերել: Սերժիկը Երեւան վերադարձավ ձեռնունայն, չէ՜ր գտել: Դրանից ոչ շատ ժամանակ անց Սերժիկը իր ծառայողական <Վոլգան> փոխարինեց ջիփով եւ համարյա ամիսը մեկ <Հունաստան> մարդ ուղարկելով: Չար լեզուները սկսեցին խոսել այն մասին, որ նրա համար Շվեյցարական բանկերից մեկում հաշիվ են բացել: Այդուհետեւ Ե.Զախարյանի մասին ես լսեցի 1998-ի պետական հեղաշրջումից մեկ շաբաթ անց՝ փետրվարի 11-ին նա իր ընկերների հետ նշել էր իր վերադարձը Երեւանին մերձակա ռեստորաններից մեկում: Չնայած հետախուզումը նրա վրայից չէր հանվել, նրան չձերբակալեցին ո՛չ այդ ժամանակ եւ ո՛չ էլ նրանից հետո, երբ <մազութի գործով> կազմակերպված ռոբիկասերժիկական եւ վազգենմանուկյանաարշակսադոյանակ ան խորհրդարանական հանձնաժողովն ի վերջո ստիպված եղավ հայտարարել, որ ՀՀՇ-ականները կապ չունեն լափած մազութի գործի հետ: Սա է սրանց իրական մազութի գործը, որը մտցրել են իրենց խելոք կարծող տխմարների գլուխը եւ սրանք թութակի պես ամեն րոպե կրկնում են այդ սուտն ու կեղծիքը
2. <Ատոմակայանի փակելը>-Ի դեպ հիշեցնեմ նրանց, ովքեր հայտարարում են, թե ՀԱԷԿ-ը փակել են հհշականները, որ այդ ժամանակ դեռ ՀՀՇ-ն չէր էլ կազմավորվել, դա եղավ ավելի ուշ՝ 1989թ նոյեմբերի 4-ին կայացած նրա 1-ին համագումարում: ՀԱԵԿ-ի փակման որոշումը կայացրել է ԽՄԿԿ քաղբյուրոն, իր 1989 հունվարի 9-ի որոշմամբ, եւ դա պատճառաբանվել է Հայաստանում սեյսմիկ իրադրության վտանգավորությամբ: Այդ որոշումը կայացնելու օրեր

ին Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի հայտնի եւ գաղտնի բոլոր անդամները եւ Շարժման առավել հայտնի ակտիվիստների մեծագույն մասն արդեն մեկ ամիս էր, որ գտնվում էին բանտերում եւ անհեթեթություն է պնդելը, որ նրանք կարող էին ՀԱԷԿ-ի կարգի ռազնավարական ձեռնարկություն փակել: Իսկ նրա վերաբացումը պատերազմից հետո իրոք կատարել է ՀՀՇ-ի իշխանությունը՝ դրանով վերջ դնելով էներգետիկ ճգնաժամին: Սրանք են պատմական փաստերը: Իսկ ՀԱԵԿ-ի փակումը ՀՀՇ-ի վրա բարդելը ռոբիկասերժիկական իշխանության գեբելսյան քարոզչության հերթական սուտն ու կեղծիքն են, որոնք ներկայուս շարունակում են օգտագործվել միայն նրանց կողմից, ովքեր չեն ուզում հրաժարվել այդ հանցագործ իշխանության կերակրատաշտի կրճոնները վայելելու <հաճոիյքից>:
Комментариев нет:
Отправить комментарий