11.20.2012

Խոլեստերինը վերահսկող գազավորված ըմպելիքը, շրջում է առողջ սննդի մասին պատկերացումը

Նոյեմբեր 19, 2012

Pepsi ընկերությունը, թողարկել է Pepsi Special ըմպելիքը, որը ենթադրաբար իջեցնում է խոլեստերինը, հայտնում է  Care2.com -ը: Արտադրանքում կա դեքստրին - պոլիսախարիդի տեսակը: Համաձայն արտադրողի, այս բաղադրիչը կօգնի արգելափակել օրգանիզմ մտնող ճարպերը եւ վերահսկել արյան ճնշումը:

Պեպսին եւ նրա ճապոնական դիստրիբյուտոր Suntory վկայակոչում են 2006 թվականի ուսումնասիրությանը: Սակայն որոշ անկախ փորձագետներ անվստահություն են հայտնել արտադրանքին եւ ուսումնասիրությանը: 2001 թ. ապացուցվել է, որ դեքստրինը մեծացնում է հագեցածությունը: Ըմպելիքի արդյունավետությունը դեռ պետք է ստուգել:

Մինչդեռ, սոդայաջրի սպառման ռիսկերի մասին բժիշկներին ամեն ինչ հայտնի է: Նման ըմպելիքներից մարդու մոտ կարող է զարգանալ սրտի հիվանդություն, ինսուլտ, գիրություն եւ շաքարախտ: Մասնագետները սպառողներին խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել վարսակի, գարու, բանջարեղենի, արեւածաղկի եւ խնձորի կեղեւի վրա: Բոլոր սրանք, իրոք օգնում են դանդաղեցնել  խոլեստերինի կլանումը:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում