Ասել է վրացի քաղաքագետ Նոդիան, հայտնում է news.am -ը: blumgardt.livejournal.com
Ադրբեջանը կտրուկ քայլեր չի ձեռնարկի Քութաիս- Սոչի երկաթուղային երթուղու բացման կապակցությամբ: Ասաց քաղաքագետ, Կովկասի խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման ինստիտուտի նախագահ Գիա Նոդիան` մեկնաբանելով Վրաստանի վերաինտեգրման նորանշանակ նախարար Փաաթա Զաքարեիշվիլիի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում Զաքարիշվիլին պատրաստակամություն էր հայտնել վերականգել Աբխազիայով Ռուսաստանի հետ երկաթուղային կապը:
Նման սցենարը, ըստ Նոդիայի, կարող է օգտակար լինել նաեւ Հայաստանի համար, որը Ռուսաստանի հետ ուղիղ եւ ավելի էժան երկաթուղային կապ կապահովի:
Այդուհանդերձ, տրանսպորտային հաղորդակցության վերաբացման նախագիծը չի հանդիպի Ադրբեջանի ակտիվ դիմադրությանն այն պատճառով, որ բարենպաստ է Հայաստանի համար, ասում է քաղաքագետը: «Եթե համեմատենք, ապա ժամանակին Հայաստանի համար շահավետ էր նաեւ Վերին Լարսի անցակետի բացումը: Ադրբեջանն այն ժամանակ էլ դժգոհ էր, սակայն լուրջ հակազդեցություն չցուցաբերեց: Նման բան չեմ սպասում նաեւ հիմա»,-ավելացրեց Նոդիան:
Նշենք, որ Քութաիս-Սոչի երկաթուղային կապը չի գործում 1992 թ-ից, երբ վրաց-աբխազական հակամարտության ժամանակ պայթեցվեց Ինգուրի գետի վրայով անցնող երկաթուղային կամուրջը: 2004 թ-ից գործում է Մոսկվա-Սուխում երկաթուղային կապը: Վրաստանի նախկին կառավարությունը նպատկահարմար չէր գտնում նախկին երթուղու վերականգնումը` պատճառաբանելով, թե դրանով Ռուսաստանը կարող է մատկարարումներ իրականացնել Գյումրիում գտնվող իր ռազմաբազայի համար:
Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:

Комментариев нет:
Отправить комментарий