11.05.2012

Բջջային իմպլանտանտները բուժում են տղամարդկանց անպտղությունը, նույնիսկ քաղցկեղի բուժումից հետո

Նոյեմբեր 2, 2012 ijrnews.com

Տղամարդիկ, որոնք մանկության ժամանակ հակաքաղցկեղային թերապիայից տուժել են եւ անպտուղ էն դարձել, կարող են այդ խնդիրը լուծել ցողունային բջիջների շնորհիվ: Սա ապացուցում են կապիկների վրա անց կացված թեստերը, այն իրականացվել է Պիտսբուրգի Համալսարանի եւ Magee-Womens հետազոտությունների ինստիտուտի կողմից, հաղորդում է  BBC -ն:

Հայտնի է, որ քիմիաթերապիան եւ ճառագայթաբուժությունը սպանում են ուռուցքները այն բջիջների հետ միասին, որոնք սերմ են արտադրում: Եթե առանձնացվեն սերմ արտադրող ցողունային բջիջներ, մինչեւ բուժումը, իսկ հետո նորից փոխպատվաստել, պտղաբերությունը կվերականգնվի:

Սակայն մասնագետները ունեն հարցեր: Օրինակ, պետք է որոշել, թե երբ իմպլանտացիան սկսել,  ամբողջական բուժումը ավարտվելուց անմիջապես հետո՞, թե երբ անձը պատրաստվում է ընտանիք կազմել: Կա նաեւ քաղցկեղի վերադարձման վտանգ, քանի որ փոխպատվաստվող նյութի բջիջների մեջ կարող են ընկնել քաղցկեղային բջիջներ, վտանգելով մի քանի սերունդների համար առողջ սերունդ ունենալու հնարավորությունը: Պատրաստվել է Աշխարհի շուրջ :

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում