Երեկ «Հայկական Ժամանակի» թղթակիցը զարհուրելի պատկեր է բացահայտել, երբ հետաքրքրվել է, թե ՀՀ ստեղծագործական միություններից, գիտության և երաժշտության ոլորտից վերջին տարիներին քանի մարդ է անվերադարձ լքել Հայաստանը:
Ճարտարապետների միությունից թերթին հայտնել են, որ 10-13 տարիների ընթացքում Հայաստանը լքել է իրենց միության անդամ շուրջ 100 ճարտարապետ: Նկարիչների միությունից հայտնել են, որ 10-13 տարիների ընթացքում Հայաստանից հեռացել են շուրջ 100 նկարիչ ու քանդակագործ: Նրանց գրեթե կեսը Հայաստանը լքել է վերջին հինգ տարվա ընթացքում: ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբից էլ հայտնել են, որ վերջին հինգ տարվա ընթացքում երկիրը լքել է նվագախմբի ավելի քան 20 երաժիշտ: Գիտության ոլորտում նույնն է:
...
Ըստ ոլորտի ներկայացուցիչների գնահատականների` տարեկան 100 հայ գիտնական աշխատանքի է անցնում արտասահմանյան այս կամ այն համալսարանում: Այս պատկերը, թերևս, վերջին 10-13 տարվա Հայաստանի իշխանությունների աշխատանքի լավագույն գնահատականն է, նախ` Ռոբերտ Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի` «վաստակը»: Առջևում նախագահական ընտրություններ են, իսկ ընտրությունները հենց նրա համար են, որ այս իրավիճակի պատասխանատուները հեռացվեն իշխանությունից:
Ամբողջությամբ այստեղ
Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:
Комментариев нет:
Отправить комментарий