Հալեպ մարդասիրական բեռ տանող հայկական ինքնաթիռն այս պահին ստուգվում է Էրզրումի օդանավակայանում։ Երեւանից ուղեւորված ինքնաթիռը թուրքական կողմի պահանջով ժամը 11.15-ին իջեցվել է Էրզրումում, սակայն այս մասին հայկական կողմը տեղյակ է եղել նախօրոք։
«Օգնիր եղբորդ» հասարակական նախաձեռնության անդամ, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը «Ա1+»-ին հայտնեց, որ իրենք համաձայնվել են թուրքական կողմի այս պահանջին, քանի որ թաքցնելու ոչինչ չունեն։
Սա առաջին ինքնաթիռն է, որը Հայաստանից մարդասիրական օգնություն է տանում պատերազմից տուժած Սիրիա։ Թռիչքն իրականացնում է օդային բեռնափոխադրումներ իրականացնող հայաստանյան «Էյր Արմենիա» ընկերությունը:
«Օգնիր եղբորդ» հասարարական նախաձեռնությունը արդեն մոտ 40 տոննա մթերք է հավաքել, նաեւ քիչ չեն դրամական փոխանցումները։
Տիկին Գալստյանը հայտնեց, որ բավականին՝ ներառյալ տեխնիկական եւ փաստաթղթային, դժվարություններ են հաղթահարում՝ մարդասիրական բեռը հասցեատիրոջը հասցնելու համար, գրում է A1+ -ը.։Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:

Комментариев нет:
Отправить комментарий