«Մեծ անվստահություն կա...», գրում է"Հայկական ժամանակը".
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնում երեկ մոտ 21,5 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվության մասին հնչեց: Գուցե քիչ չէ, բայց շատ էլ չէ, եթե հաշվի առնենք նախորդ տարում հավաքված ավելի քան 30 միլիոն դոլարը:
Երեկ ոչ պաշտոնական աղբյուրները քննարկում էին, որ այս տարի նվիրատվություն չեն կատարել նույնիսկ այն մարդիկ, ովքեր ամեն տարի մինչեւ կես միլիոն դոլարի չափ գումար էին նվիրաբերում: Շրջանառության մեջ էր նույնիսկ բարերարներ Ալբեր Պողոսյանի եւ Վահագն Հովնանյանի անունները:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի երեկ ավարտված Հեռուստամարաթոն-2012-ի ընթացքում արձանագրվել են 21 միլիոն 422 հազար 477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Այս թվի մեջ ներառված է նոյեմբերի 8-ին մոսկովյան ավանդական ճաշկերույթում նվիրաբերված ավելի քան 12 մլն դոլարը: Այս տարի մոտ 1 միլիոն դոլարով պակասել է ՀՀ-ից եւ ԼՂՀ-ից հավաքված նվիրատվությունների թիվը: 2011թ.-ին դրանք միասին կազմում էին մոտ 3,5 դոլար, իսկ այս տարի՝ 2,5 միլիոն: Անցյալ տարվա համեմատ էականորեն նվազել է նաեւ ընդհանուր թիվը, որը 2011թ.-ին կազմել է ավելի քան 30 միլիոն դոլար, այսինքն` 9 միլիոնով ավելի այս տարի հավաքված գումարից:
Աղբյուր եւ ամբողջությամբ http://www.armtimes.com/38207

Комментариев нет:
Отправить комментарий