1.16.2013

Մոսկվայի կենտրոնում սպանվել է Ասլան Ուսոյանը /"Դեդ Հասան"/

Ռուսաստանի ՆԳՆ հաղորդել է, որ այսօր Մոսկվայի կենտրոնում սպանվել է Ռուսաստանի ամենազդեցիկ քրեական հեղինակություն համարվող Ասլան Ուսոյանը, մականունը "Դեդ Հասան" /Дед Хасан/ : տեսանյութ
Ժամը 14:30 սահմաններում, Поварская փողոցում, "Каретный двор" ռեստորանից դուրս գալու ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի արդյունքում սպանվել է Ասլան Ուսոյանը:
Ընդ որում նախապես ասվել է, որ Ուսոյանը վիրավորվել է եւ տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք:

Այլ տեղեկություններով, սպանությունը կատարվել էր Большая Никитская փողոցի N 55 տան մոտ, որտեղ գտնվում է "Старый фаэтон" սրճարանը, Ուսոյանի ոչ պաշտոնական շտաբ-բնակարանը :
Հաղորդվում է, որ Դեդ Հասանը սպանվել է "Սպեցնազի" «Вал» 9 մմ տրամաչափի խլացուցիչով ինքնաձիգից արձակված կրակոցներից:

Ըստ lifenews -ի վերլուծության կիլլերը ոչ պրոֆեսիոնալ է եղել եւ թույլ է տվել մի շարք սխալներ ՝ տեսանյութում 

ՌԴ ՆԳ աշխատակիցների տվյալներով, Դեդ Հասանի սպանությունից հետո մաֆիոզ կլանի վերահսկողությունը կիրականացնի նրա զարմիկ Դմիտրի Չանտուրիան` Միրոնը: Vz.ru-ի փոխանցմամբ, Դեդ Հասանը նրան էր վստահել իր քրեական կայսրության վերահսկողության մի մասը, որպես հետնորդի: Դեդ Հասանը նաև տեղակալներ է նշանակել, որոնք կվերահսկեն Ռուսաստանի տարբեր շրջանները: Այսպես, Սվերդլովսկի մարզը կվերահսկի Հասանի զարմիկ Տեմուրի Միրզոևը` Տիմուր Սվերդլովսկին, իսկ Կրասնոդարի երկրամասը` Հասանի մեկ այլ զարմիկ` Յուրի Ուսոյանը` Յուրա Լազարևսկին: Նշվում է, որ Հասանի գաղափարական հետնորդն է լինելու հայնի օրենքով գող Զախարի Կալաշովը` Շակրո Մոլոդոյը, ով այժմ ազատազրկման մեջ է Իսպանիայում` հանցավոր խմբավորում ստեղծելու և փողերի լվացման մեղադրանքով:
Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում