11.12.2012

MasterCard բանկային քարտը ստեղնաշարով եւ դիսփլեյով

MasterCard ընկերությունը իր քարտերը վերազինում է նոր տեխնոլոգիաներով: Ընկերությունը ցուցադրել է նոր ինտերակտիվ քարտը-Display Card, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Սինգապուրում:

Նոր քարտը կարող է լինել վարկային կամ դեբետային. Վճարային միջոցը հագեցած է 12-կոճակ հիմնական սենսորային ստեղնաշարով եւ փոքր LCD-էկրանով, որի շնորհիվ քարտապանը կարող է ինքնուրույն մեկ անգամյա գաղտնաբառ մտցնել, ապրանքի կամ ծառայության դիմաց վճարելու համար:
Բացի այդ, առաջիկայում հնարավոր կլինի էկրանի վրա տեսնել լրացուցիչ տեղեկատվություն, ներառյալ, ընթացիկ հաշվեկշիռը եւ կատարված վերջին գործարքները:
Իր պարամետրերով Display Card  քարտը չի տարբերվում սովորական բանկային քարտից եւ այն կարող է օգտագործվել բանկոմատներում կամ դրամարկղում ապրանքների դիմաց վճարում կատարելու համար:

Ինչպես նշում են մշակողները,  Display Card ինտերակտիվ քարտը կարող է հեղափոխական լինել բանկային գործում, քանի որ այն օգտագործելիս անհրաժեշտություն չկա օգտագործել բարդ անվտանգության համակարգերը: Նոր վճարամիջոցը կհայտնվի եկող տարվա սկզբին:

 Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում