Ինչպես սովից չմեռնել ու մնալ անընդհատ քաղցած
«Մեր իշխանության քաղաքական կամքը գնահատվում է ընդամենը 2500 դրամ»,- ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ նվազագույն աշխատավարձը չպետք է պակաս լինի աղքատության գծից, ինչը ՀՀ-ում շատ բարձր մակարդակի վրա է:
«Որպես քաղքական մեծամասնություն, ետ կանգնեք այս արատավոր օրինագծից, մի անգամ գոնե լսեք ընդդիմությանը, հետեւեք ողջամտությանը. երկու հիմնարար արժեք կա՝ մարդն ու պետականությունը, որի հիմքում արդարության սկզբունքն է ընկած»,- զայրացած հայտարարեց Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ՀՀԿ խմբակցությանը:
«Ճիշտ է՝ հեղափոխական ոգով ելույթ էր, սակայն առաջարկում եմ բարոյական դաշտ չմտնել ու բարոյականության խրատներ չտալ»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ-ն այսօր շարունակեց երեկ սկսված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագծի քննարկումը։
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն իր ելույթում հայտարարեց՝ իրեն մտահոգում է, որ նվազագույն աշխատավարձի չափն այդպես նվաստացնող է. «Քաղաքացին 2013թ. նվազագույն աշխատավարձի ավելացված 2500 դրամով կարող է գնել ընդամենը 12 հատ հաց, եթե հացի գինը վերցնենք 200 դրամ: Այս օրինագծով դուք եւս մեկ անգամ խթանում եք արտագաղթը, մենք մարդ արտահանող երկիր ենք դարձել. ստրուկին հասանելիք միջոցներ եք տալիս մարդուն, որ սովից չմեռնի ու լինի անընդհատ քաղցած: Այստեղ նստածներից ոչ մեկը չի կարող ասել, որ 2500 դրամով կարող իր կարիքները հոգա: Դուք ստում եք՝ ասելով, որ գումարներ չկան. դրանք ուղղակի գողացվում են որոշ մարդկանց կողմից ու մնում են անպատիժ»:
Ամբողջությամբ այստղ

Комментариев нет:
Отправить комментарий