10.24.2012

Կլավդիոս Կեսարի «ՆԱԶԱՐԵԹՅԱՆ ՀՐԱՄԱՆ» կոչվող քարե տախտակի վրայի գրված հունարեն արձնանագրությունը մ.թ. շուրջ 50 թ.-ին, որը թարգմանվել է 1932 թ.-ին՝ ապացուցում է Հիսուս Քրիստոսի Հարության փաստը:
Պողոս Առաքյալը բացարձակապես ճիշտ էր, երբ նա պնդում էր. «Եթե Քրիստոսը հարություն առած չէ, ապա մեր քարոզն էլ է սին, և սին է նաև հավատքը մեր»,
Եթե կարելի է հին ժամանակների ինչ որ փաստ ապացուցել, ապա դա Հիսուս Քր
իստոսի Հարության փաստն է: Հնագիտական ֆիլոլոգիայի մեծ գիտնական Թոմաս Առնոլդը (1795–1842) ,ով Օքսվորդում դասավանդում էր ժամանակակից պատմություն, մի անգամ Տեր Հիսուս Քրիստոսի Հարությունը բնութագրեց այսպես. «ամենից ապացուցված փաստը մարդկության պատմության մեջ»

Իսկ հիմա Կլավդիոս Կեսարի ՆԱԶԱՐԵԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ.

«Կեսարի Հրամանը: Կամենում եմ, որպեսզի գերեզմաններն ու դամբարաններն ձեռք չտրվեն և մնան հավերժ նրանց տիրապետության տակ, ովքեր այն սարքել են՝ իրենց նախնիների, կամ իրենց երեխաների, կամ էլ ընտանիքի այլ անդամների՝ պաշտամունքի երկրպագության համար: Իսկ , եթե ինչ-որ մեկի մոտ տեղեկատվություն կհայտնվի, թե ուրիշ մեկը դրանք քանդել է, կամ ինչ-որ կերպ հանել է դիակը, կամ նենգամտորեն տեղափոխել է այլ վայր՝ որպիսի հասցնի վնաս, կամ տեղափոխել է կնիքը կամ ուրիշ քարերը, ես հրամայում եմ այդպիսինի հանդեպ դատավարություն սկսվի, որպեսզի ցանկալի լինի աստվածներին և պաշտամունքի երկրպագու մահկանացուներին: Քանզի հարգանքի տուրքը հուղարկավորվածների՝ պետք է լինի պարտադիր: Թող լինի բացարձակապես արգելված ցանկացածին, ով նրանց կփորձի անհանգստացնել: Օրենքի խախտման դեպքում կամենում եմ, որ հանցագործը դատապարտվի մահապատժի ՝ թաղման խախտման մեղադրանքով:»

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում