10.27.2012

20 - ամյա ուսանողուհին վաճառում է կուսությունը ... (2 լուսանկար)(լրացված, ֆոտո)

20 - ամյա ուսանողուհի Katharina Migliorini իր անմեղությունը կտա աճուրդի հաղթողին եւ հավաքված գումարը կփոխանցի բարեգործական ֆոնդին:
Բրազիլիայի հարավային Սանտա-Կատարինա նահանգի բնակչուհի Կատարինա Միգլիորինի հնչեղ անունով 20 -ամյա աղջիկը հանուն բարեգործության վաճառքի է հանել իր կուսությունը.
Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտւ ուսանողուհին մտադիր է կորցնել կուսությունը այն մարդու հետ, որը մինչեւ աճուրդի ավարտը, հոկտեմբերի 15 -ը, կկատարի ամենամեծ դրույքը: Այս պահի դրությամբ այդ խնդրի գինը կազմում է 155 000 դոլար:
Միջոցների մեծ մասը նա փոխանցելու է ոչ կառավարական մի կազմակերպության, որը ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար իր երկրում տներ է կառուցում:
2 տարի առաջ, Ավստրալիայի լրագրողները Thomas William Productions «Փնտրվում է կույս» վավերագրական ֆիլմի համար հերոսուհի էր փնտրում. Եվ երիտասարդ աղջիկ գտավ:

Սենսացիայի ռեժիսորները պլանավորել են արձանագրել աղջկա սեռական հանդիպումից առաջ եւ հետո նրա առաջին տպավորությունները, սակայն ողջ գործընթացը ֆիլմի մեջ չի հայտնվի:


- Ինձ արդեն մարմնավաճառ են անվանում, բայց ես դրան նայում եմ որպես բիզնեսի: Սա տեղի կունենա միայն մեկ անգամ, եւ դրա հետեւանքով ես կկարողանամ օգնել կարիքավոր մարդկանց եւ ինչ - որ բան փոխել իրենց կյանքում: Այժմ ես կարող եմ ճանապարհորդել: Եվ անկախ ամեն ինչից մնում եմ ռոմանտիկ աղջիկ եւ դեռեւս հավատում եմ իսկական սիրո, - ասել է Միգլիորինին:
Ամբողջ միջոցառման կուլմինացիան տեղի կունենա ինքնաթիռում, որտեղ Կատարինան եւ առաջին գիշերվա իրավունքի համար պայքարի հաղթողը կթռչեն Ավստրալիայից ԱՄՆ: Միջին թռիչքը տեւում է մոտ 14 ժամ, այդ ժամանակը պետք է միանգամայն բավարար լինի սիրեկանների համար:
Նախքան անմեղ բրազիլուհու կողմից ընդունումը, թեկնածուին պետք է հետազոտեն սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ: Կտրամադրվի նաեւ հակաբեղմնավորում.
- - -
(լրացում)



Քանի որ պատմությունը հետաքրքրություն էր առաջացրել եւ աճուրդը նախնական գրառման պահին դեռ չէր ավարտվել .
Այն ժամանակ /մոտ մեկ ամիս առաջ/  մեր հայ ընթերցողներից շատերը իրենց  մեկնաբանություններում հիմնականում զարմանք էին հայտնում այդ պահի 155 հազար դոլար կուսության համար պատրաստ վճարող մարդկանց արարքի համար:
Այդպիսով 20 - ամյա Կատարինա Միգլիորինիի կուսության միջազգային աճուրդ - վաճառքը ավարտվեց, այն նախապես հայտարարված ժամկետից երկարացվեց եւս 10 օր եւ տարբեր երկրների առատաձեռն մասնակիցների վերջին օրերի թեժ պայքարից հետո ի վերջո ավարտվեց: Ըստ ինտերնետ-աճուրդի փակման պահի արդյունքի, 780 հազար դոլար գումարով բրազիլուհու առաջին գիշերը գնեց ու աղջիկը "բաժին հասավ" մի ճապոնացու: Հաղթող տղամարդու անունն է Նաթսու / Natsu / , հայտնում են լրատվամիջոցները:


Նախագծի միյուս մասնակիցը -23 ամյա ռուս Ալեքսանդր Ստեպանովը, կարողացավ իր անմեղությունը վաճառել ընդամենը 3 հազար դոլարով, Ալեքսանդրը հիվանդ է դեպրեսիայով: Նա մրցույթին մասնակցում էր ոչ միայն սեռական փորձ ձեռք բերելու նպատակով այլեւ հավաքված գումարով դեպրեսիան բուժելու համար, ասել է նա լրագրողներին :



Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում