9.11.2012

Հրանտ Բագրատյան. ՀՀԿ-Սերժ- Տիգրան ռեֆորմի էությունը:

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուկի իր էջում գրում է. -Պատգամավորական հարցում էի ուղարկել կառավարություն ռուսական 500 մլն դոլար վարկի օգտագործման վերաբերյալ: Ստացել եմ հետեւյալ պատասխանը /կցվում է երկու մասով/: Ինչպես տեսնում ենք փողը մեծ մասամբ օգտագործվել է ՀՀ բանկերը վարկավորելու եւ ՓՄՁ-ները
վարկավորելու համար: Հետաքրքիրն այն է, որ դրա համար պետական պարտք չեն վերցնում: Բացի այդ 2009թ. տնտեսության անկումը կազմեց 15 %, իսկ բանկերի շահույթն աճեց կիսով չափ: Պատկերը մասամբ կրկնվեց 2010-ին: Կաճի, բա չի աճի, պետությունը պարտք է վերցնում եւ բանկերին էժան կամ ձրի փող է տալիս: Սա է ՀՀԿ-Սերժ- Տիգրան ռեֆորմի էությունը: Ու մի բան էլ. կոնկրետ որ բանկին, որ ՓՄՁ-ին: Միթե պետք է երկրորդ հարցումն անել, որ այս հարցերի պատասխանը ստանամ: Միթե կառավարությունն ու ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը չգիտեն ինչ կնշանակի պատասխանել պատգամավորական հարցմանը: 
Հերթական անգամ ցխում է Քոչարյանից վերարտադրվածներին Հ. Բագրատյանը:
Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս, ակտիվ հղումը Աշխարհի շուրջ բլոգին պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում