6.11.2012

Վրաստանը անհանգստացած է ԼՂՀ հակամարտության սրմամբ

Ղարաբաղյան հակամարտությունը չի նպաստում տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը. ըստ apsny.ge-ի` այսօր հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար
Նինո Կալանդաձեն:
 Նրա խոսքերով` տարածաշրջանի անվտանգությունը փխրուն է, եւ միջազգային հանրությունը դա հիանալի գիտակցում է, առաջին հերթին` դա հասկանում են տարածաշրջանի պետությունները:
 «Ես խորապես համոզված եմ, որ հակամարտության կողմերը գիտակցում են, որքան բարդ է հիմնախնդիրը, ինչ արդյունք կարող է ունենալ տարածաշրջանի համար, որքան ցավագին հարց այն կարող է դառնալ, այդ թվում` տարածաշրջանում պետությունների զարգացման տեսանկյունից: Այդ պատճառով խորապես համոզված եմ, որ երկու պետությունն էլ ադեկվատ գնահատական կտան իրադրությանը եւ անվտանգության ապահովման միջոցներ կձեռնարկեն»,- հայտարարել է Կալանդաձեն:
 Նրա խոսքերով` տարածաշրջանային անվտանգության ներկայիս փխրուն պայմաններում բոլորը պետք է զգայուն լինեն:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում