6.02.2012

Ասույթներ գրաբարով

 Ոչ ումեք պարտ է ստանալ զմեծութիւն և զպատիւ, որովհետև ոչ ոք դիպուած բախտի է հաստատուն, այլ յամենայնում ժամու յեղափոխի և զայլանդակս ընդունի:
Կա´մ վեհ պարտի լինիլ ոք, կա´մ վեհից զհարկս տալ:
Աղեքսանդրոս զՄեծ


  Ամենայն կատարեալ շինուած սկիզբն է աւերման:
Թէոդորոս

 Ոմն շինէր զտուն և դնէր զհիմն յաղի սոյ և վերակերտէր զնա ի սերտից քարանց: Եւ յասելն ոմանց՝ թէ ընդէ՞ր գործէր անպատեհապէս, ասէ՝ Կամիմ զկին ածել, և նա եկեալ՝ փոխարկեսցէ զներքինն ի վերին և զվերինն ի ներքին, և յայնժամ ուղղեսցի շինուածն:
Դիոգինէս (Էֆիմերտէ-ի գրքից)


Սուր և պատերազմ ոչ եղև առանց կնոջ, որպէս վկայէ Հէլէնա և Թրաւիա քաղաք:
Դիոգինէս


Ով ո´չ գիտէ լռել, նա ո´չ գիտէ և խօսիլ: 
Արիստոտէլ


Ով ոչ կամի տրտմիլ, մի´ տրտմեցուսցէ զայլ ոք:
Սենեքա

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում