4.17.2012

Ատամների խնամքը առողջ եւ երկար ապրելու գրավական:

Global Look Press meddaily Ապրիլ 16, 2012

Ատամնաբույժի այցը շատերի կարծիքով անհրաժեշտ է միայն, որպեսզի պահպանեն իրենց ատամները: Սակայն, փորձագետները գնալով ավելի շատ կապեր են հայտնաբերում լնդերի հիվանդության եւ այլ բազմաթիվ հիվանդությունների միջեւ, գրում է  The Daily Mail - ը:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանոնավոր ստուգումները, ատամների մաքրումը եւ հիգիենան կօգնի կանխարգելել մի շարք հիվանդություններ, ինչպես նաեւ բարելավել ընդհանուր առողջության վիճակը եւ բարձրացնել կյանքի տեւողությունը:

Լնդերի հիվանդությունը սովորաբար սկսվում է ատամների վրա կերակրի մնացորդներից կուտակումից առաջացող կպչուն ծածկույթով եւ մանրէներով: Ըստ բժիշկների, այդ մանրէները անցնում են արյան մեջ, իսկ այնուհետեւ հիմնական օրգաններ, որտեղ նպաստում են տարբեր վարակների զարգացմանը:

Սա կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների վտանգի եւ ինսուլտի: Բացի այդ, Աթենքի համալսարանի կարդիոլոգները կապ են գտել քրոնիկական պերիոդոնտիտի եւ արյան բարձր ճնշման միջեւ:
Նաեւ կապ է հայտնաբերվել բերանի խոռոչի առողջության եւ քրոնիկ թոքային հիվանդությունների (COPD)խանգարիչ միջեւ, որի հիմնական պատճառը ծխելն է: Համաձայն ամերիկյան պարոդոնտոլոգիայի ակադեմիայի տվյալների, բերանում գտնվող մանրէները կարող են թափանցել թոքերը, COPD հիվանդներին պատճառելով վարակի հաճախակի նոպաներ:

Լնդերի հիվանդությունը երեք անգամ ավելի տարածված է շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց շրջանում: Ճիշտ է, ըստ հետազոտողների, նրանք չունեն երկկողմ ազդեցության ապացույցներ, որը նշանակում է, որ շաքարախտը մեծացնում է պարոդոնտալ հիվանդության վտանգը, կամ ընդհակառակը, լնդերի հիվանդությունը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի փոփոխությունների:


Միեւնույն ժամանակ, հետազոտողները հայտնաբերել են պերիդոնտալ հիվանդությամբ կանանց շրջանում վաղաժամկետ ծննդաբերման ավելի բարձր մակարդակներ: Դա պայմանավորված է նրանով, որ բակտերիաների պատճառով շատանում է պրոստագլանդինների եւ այլ երկունք առաջացնող նյութերի քանակը:

Ենթադրվում է, որ որոշ դեպքերում, լնդերի հիվանդությունը կարող է օստեոպորոզի վաղաժամկետ նշան լինել: Եվ ամենակարեւորը. - բերանի խոռոչի վատ վիճակը կարող է ազդել կյանքի տեւողության վրա: Համաձայն ԱՄՆ - ում անցկացված ուսումնասիրությունների, վատ վիճակի լնդերով մարդիկ երկու անգամ ավելի քիչ են ապրում մինչեւ 64 տարի:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում