dailymail.co.uk March 27, 2012
Գիտնականները մշակել են դեղամիջոց, որը իմունային համակարգին թույլ է տալիս պառակտել քաղցկեղային ուռուցքը, հաղորդում է The Daily Mail -ը: Ենթադրվում է, որ դեղամիջոցը կարող է օգնել կրծքի, հաստ աղիքի, շագանակագեղձի, ձվարանների, միզապարկի, լյարդի, ուղեղի, եւ նույնիսկ արյան քաղցկեղի դեպքում:
Դեղամիջոցի հիմքում հակամարմինի պարունակությունն է, որը արդեն իսկ հաջողությամբ թեստավորված է մկների վրա: Բայց գիտնականներն ակնկալում են առաջիկա երկու տարիների ընթացքում փորձարկել մարդկանց վրա: Հակամարմինը ազդեցություն է գործում CD47 սպիտակուցի վրա, որը առանձնապես մեծ քանակով գտնվում է քաղցկեղի բջիջների մակերեւույթին: Սպիտակուցը պաշտպանում է քաղցկեղի բջիջները իմունային բջիջների մակրոֆագերից:
Դեղամիջոցը ճնշում է այդ պաշտպանական մեխանիզմի վրա, քաղցկեղը դարձնելով տեսանելի իմունիտետի համար: Լաբորատոր քննությունները ցույց են տվել, ոչ միայն արդյունավետությունը այլեւ կողմնակի լուրջ հետեւանքների բացակայությունը: Արդյունքում, մարդկային ուռուցքներով մկներին դեղամիջոցի ներարկումից հետո, ուռուցքները չորացել են եւ անգամ անհետացել:
Ըստ Ստանֆորդի համալսարանի բժշկության դպրոցի հետազոտող դոկտոր Իրվինգ Վեյսմանի, չնայած միջոցի ակնհայտ արդյունավետությանը, դեռ պետք է ապացուցել դրա անվտանգությունը մարդկանց համար:
Գիտնականները մշակել են դեղամիջոց, որը իմունային համակարգին թույլ է տալիս պառակտել քաղցկեղային ուռուցքը, հաղորդում է The Daily Mail -ը: Ենթադրվում է, որ դեղամիջոցը կարող է օգնել կրծքի, հաստ աղիքի, շագանակագեղձի, ձվարանների, միզապարկի, լյարդի, ուղեղի, եւ նույնիսկ արյան քաղցկեղի դեպքում:

Դեղամիջոցը ճնշում է այդ պաշտպանական մեխանիզմի վրա, քաղցկեղը դարձնելով տեսանելի իմունիտետի համար: Լաբորատոր քննությունները ցույց են տվել, ոչ միայն արդյունավետությունը այլեւ կողմնակի լուրջ հետեւանքների բացակայությունը: Արդյունքում, մարդկային ուռուցքներով մկներին դեղամիջոցի ներարկումից հետո, ուռուցքները չորացել են եւ անգամ անհետացել:
Ըստ Ստանֆորդի համալսարանի բժշկության դպրոցի հետազոտող դոկտոր Իրվինգ Վեյսմանի, չնայած միջոցի ակնհայտ արդյունավետությանը, դեռ պետք է ապացուցել դրա անվտանգությունը մարդկանց համար:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Комментариев нет:
Отправить комментарий