
Նշանավոր փոքրամարմին մարզիկի հասակը 83,82 սմ է, քաշը սովորաբար - 10,3 կգ, իսկ մրցումների ժամանակ - 9,8 կգ: Ալիտյա Դեւը 22 տարեկան է, որից վերջին 6 տարին մարզվում է բոդիբիլդինգով: Երիտասարդը մշտապես մասնակցում է բոդիբիլդինգի առաջնություններին եւ պարբերաբար առաջին տեղերը գրավում, քանի որ մինչեւ 10 կգ քաշային կարգում բացի նրանից այլ ծանրամարտիկ չկա սպորտում:
Լիլիպուտ-կուլտուրիստը բավական նշանակալից ուժային արդյունքներ է ցույց տալիս` հեշտությամբ բարձրացնում է սեփական քաշը երկու անգամ գերազանցող ծանրաձողը:
2006 թ Ադիտյա Դեւը մտցվել է Գինեսի ռեկորդների գրքի մեջ, որպես աշխարհի ամենափոքր բոդիբիլդեր: Բժիշկների կարծիքով ոչ բոլոր լիլիպուտներին է օգտակար նման սպորտաձեւերով զբաղվելը, առաջին հերթին նրանց ոչ ստանտարտ մարմնի կառուցվածքի պատճառով: Սակայն դա Դեւին չի վերաբերվում, պարզվում է նրա մարմինը համաչափ է զարգացած, ինչը լիլիպուտների շրջանում հազվադեպ է պատահում, եւ ինչպես սովորական մարդու մոտ նրա բոլոր մկանները գերազանց վիճակում են:
Բացի բոդիբիլդինգից Ադիտյա Դեւը մասնագիտորեն զբաղվում է պարերով /էտ էլ ու պըրծ/ , երազում է հաջողությունների հասնել շոուբիզնեսում եւ իհարկե չի պատրաստվում կանգ առնել ձեռք բերածով:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Комментариев нет:
Отправить комментарий