2.23.2012

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մահապատժի են ենթարկել մի կնոջ որին վհուկ են համարել:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մահապատժի են ենթարկել մի կնոջ որին վհուկ են համարել:
Նրան մեղադրել են կախարդության եվ կռապաշտության մեջ, եւ Ջավֆ գավառում մահապատժի են ենթարկել գլուխը կտրելու միջոցով: Սաուդյան Արաբիայում կռապաշտությունը ամենածանր հանցագործությունների թվին է դասվում, մահապատժի են ենթարկվում նաեւ. սպանության, բռնաբարության, կողոպուտի, թմրամիջոցների տարածման եւ ամուսնական դավաճանության համար: Միայն այս տարի արդեն 73 մարդ մահապատժի է ենթարկվել:

Սաուդյան Արաբիայում մահապատժի գործընթացը մի ամբողջ արարողություն է, արարողակարգի ավանդույթը հարյուրավոր տարիներ պահպանվել է եւ համալրվել:

Բոլոր մահապատիժները ի կատար են ածվում կենտրոնական հրապարակում, կեսօրյա աղոթքից հետո: Մահապատժի դատապարտվածը բերվում է կապված աչքերով: Անվտանգության ուժերը հրապարակը մաքրում են ավտոմեքենաներից ու անցորդներից: Որից հետո գետնին է գցվում կապտավուն գույնի պլաստիկատե կամ այլ նյութից կտոր:
 Տեսանյութ /ռուս. յութուբ
Իսկ Ռումինիայում կամ թեկուզ Հայաստանում, հակառակը, այսպես կոչված կախարդների գործունեությունը օրենքով թույլատրված է եւ համարվում է ձեռնարկատիրական գործունեություն:

Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում