ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը կայացած երաժշտական երեկույթին կատարել է հատվածներ "Sweet Home Chicago" բլյուզային ստեղծագործությունից:
Միկրոֆոնը Օբամային է փոխանցում The Rolling Stones առաջնորդ Միկ Ջագերը: "Դե, աղջիկ, միթե դու չես ցանկանում գալ", - երկու անգամ երգեց ԱՄՆ պրեզիդենտը: Հատվածի վերջում Օբաման միկրոֆոնը ձգեց Բի Բի Քինգին եւ նորից շարունակեց երգել:
Ինչպես հաղորդում է Associated Press -ը, դեռ համերգից առաջ երաժիշտ Կեբ Մոն կատակել էր, որ Օբաման ինքն էլ կարող է երեկույթին ելույթ ունենալ եւ ձայնասկավառակ հրատարակել:
Փետրվարի 21 -ի Սպիտակ տան բլյուզ երեկույթը անցավ աֆրոամերիկացիների պատմության Ամսի շրջանակներում: Համերգը տարբեր սերնդի երաժշտական կատարողների էր հավաքել:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի նստավայրում արդեն ելույթ են ունեցել անվանի երաժիշտներ, այդ թվում Սթիվի Ուանդերը եւ Պոլ Մակկարտնին:
President Obama Sings 'Sweet Home Chicago' At White House Blues Concert

Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Комментариев нет:
Отправить комментарий