1.29.2012

Արցունքները կօգնեն հաղթել քաղցկեղին

29 հունվարի,2012, rss.novostimira.com/n_2089379.html

Կալիֆորնիայի Իրվին համալսարանի փորձագետները կրկնակի հայտնագործություն են կատարել: Ուսումնասիրելով, թե ինչու են արցունքներում առկա սպիտակուցները օժտված հակամանրէային հատկություններով, նրանք մշակել են մի տեխնոլոգիա, որը կարող է բեկումնային լինել քաղցկեղի դեմ պայքարում:

Առաջինը, ով սահմանել է մարդկային արցունքներում հակաբիոտիկ-սպիտակուցներ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Ֆլեմինգն Է, հիշեցնում է OCmetro -ն: Դեռ 1922 թ. նա գտել է, որ լիզոցիմները հակամանրէային հատկություններով են օժտված: Սակայն, ոչ այդ ժամանակ, ոչ ավելի ուշ, ոչ ոք չէր կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչպես կարող է լիզոցիմը կործանել վնասակար մանրէները:

Գաղտնիքը պարտավորվել է բացահայտել գիտնականների մի խումբ, որոնք քաղցկեղի Ազգային ինստիտուտի եւ գիտության Ազգային հիմնադրամի աջակցությամբ կատարել են ուսումնասիրթյուն: Նրանք փորձերով սահմանել են, որ լիզոցիմներին վարակների դեմ պայքարում օգնում են, հզոր ծնոտները: «Այդ ծնոտները կրծում են մանրէների պատերը, որոնք փորձում են աչքերի մեջ թափանցել եւ վարակել», - ասում է նախագծի ղեկավարներից մեկը, մոլեկուլային կենսաբան եւ քիմիայի պրոֆեսոր Գրիգոր Վայսսը Science ակադեմիական ամսագրի էջերում:


Որպեսզի իրենց աչքերով տեսնեն վնասակար մանրէներ կլանելու գործընթացը, գիտնականները ստիպված եղան ծախսել մի քանի տարի, որպեսզի ստեղծեն աշխարհի ամենափոքր տրանզիստորները իսկ նրանց սխեմաները իրենցից ներկայացնում են մոլեկուլի չափսի խոսափողեր: «Դա նման է սրտի բաբախումի զարկը ստետոսկոպով լսելուն, այն տարբերությամբ, որ մենք լսում էինք մեկ սպիտակուցային մոլեկուլի վարքագիծը», - ասել է հետազոտության համահեղինակ, ֆիզիկայի եւ աստղագիտություն դոցենտ, Ֆիլիպ Կոլլինզը:

Շնորհիվ զարմանահրաշ տրանզիստորների կարողացան բռնել լիզոցիմների կողմից կլանելու պահը եւ այդպիսով որոշելու սպիտակուցային հիվանդության դեմ պայքարի նրանց դերը: Բայց սա դեռ ամենը չէ. տեսանելի ապագայում, այս հայտնագործումը խոստանում է բեկումնային լինել քաղցկեղի բուժման գործում: Ըստ գիտնականների, լիզոցիմները, վնասակար մանրէների բացահայտելու եւ ոչնչացնելու կարողություն ունեն, կարող են օգնել բժիշկներին հետեւել քաղցկեղով խոցված միայնակ մոլեկուլների, հիվանդության վաղ փուլում:

«Դա շատ հոյակապ կլինի, քանի որ մենք բոլորս գիտենք, որ քաղցկեղի նախնական փուլերում բուժումը առավել հաջող է լինում, արագ եւ ավելի քիչ ծախսատար», - բացատրում է Վայսսը: Նա ավելացրեց, որ, չնայած բոլոր դժվարություններին, կապված տեխնիկական ուսուցման հետ, այս նորարական տեխնոլոգիան շատ խոստումնալից է: «Դա կարող է տեւել տասնամյակներ, բայց հաստատ արժանի է դրան», - ասում է գիտնականը, որի հայրը մահացել է թոքերի քաղցկեղից:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգի գրառումով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի այս գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում