1.18.2012

Աղքատության ցուցանիշները Հ.Հ. - ում

Անցած տարեվերջին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց Հայաստանում աղքատության ցուցանիշները: Ըստ որոնց` 2008թ-ից սոցիալական ուղղվածություն որդեգրած կառավարության գործունեության արդյունքում 2010թ.-ին 2008-ի նկատմամբ աճել է թե´ աղքատության մակարդակը, թե´ դրա խորությունն ու սրությունը: Հայաստանում աղքատ է ամեն երրորդ քաղաքացին կամ բնակչության մոտ 35.8%-ը (1.2 մլն): Նրանցից մոտ ամեն հինգերորդը`21.3%-ը`(694 հազար) շատ աղքատ, իսկ 3.0%-ը`ծայրահեղ աղքատ(98 հազար): Աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը 2010թ-ին ամսական կտրվածքով մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել 33 000 հազար դրամից և համապատսխաբար շատ ու ծայրահեղ աղքատների սպառման հնարավորությունները ավելի ցածր շեմի են մոտենում:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում