12.17.2012

Կետի Տոպուրիան ամուսնացել է «վրացական մոլագարի» հետ


Կետի Տոպուրիան ամուսնացել է «վրացական մոլագարի» հետ
26 -ամյա Կետի Տոպուրիայի ընտրյալը վրաց բիզնեսմեն է:  Ղազախստանի «А-Студио» խմբի մենակատար Կետի Տոպուրիան գաղտնի ամուսնացել է վրացական գործարարի հետ դեռ 2010 թ., հայտնում է rkm.kiev.ua -ն, հղում անելով հենց երգչուհուն: Ավելի քան մեկ տարի էներգետիկ աղջկան հաջողվել էր թաքցնել հասարակության  աչքից, Լեւան անունով գործարար եւ հայրենակից (երկուսն էլ Թբիլիսիից են) իր սիրեկանին, որը գողական շրջապատում հայտնի է «վրացական մոլագար» անունով:


Հետաքրքիր է, որ ըստ լրատվամիջոցների Կետին ժամանակ առ ժամանակ տարբեր աստղերի հետ սիրավեպ է ունենում, օրինակ ըստ լուրերի մոտ երկու ամիս առաջ Սերգեյ Լազարևը, Twitter-ի իր միկրոբլոգում  տեղադրել է լուսանկար (աջ կողքի նկարում), որտեղ նրան համբուրում է «А-Студио» խմբի մեներգչուհի Տոպուրիան. «Սիրում եմ նրան: Նա լավն է, ոչ ոքի նման չէ» ,- իր բլոգում գրել էր Լազարևը:
Ըստ այդմ, գեղեցկուհին սիրավեպ է ունեցել Սերգեյ Ամորալովի, Վլադ Տոպալովի, Իգոր Վերնիկի, Դմիտրի Սիչեվի, անգամ վրաց ֆուտբոլիստ Կախա Քալաձեի հետ:
Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում