10.15.2012

Ծերացման նոր հասկացություն. Ուղեղի վիճակը եւ թոքերի առողջությունը կապված են իրար հետ

Հոկտեմբեր 15, 2012 psychologicalscience.org

Եթե ​​մարդը ունի առողջ թոքեր, ուղեղի աշխատանքի արագությունը միշտ պահպանվում է պատշաճ մակարդակով: Սակայն թոքերի հիվանդությունները բացասական ազդեցություն են գործում ճանաչողական կարողությունների վրա, -  գրում է Health 24 -ը:

Օհայո պետական ​​համալսարանի պրոֆեսոր Շառլ Էմերի ղեկավարությամբ մասնագետների խումբը, վերլուծել է 50-85 տարեկան 832 շվեդների տվյալները, որոնց հետեւել է 19 տարիներ:  Եզրակացությունը միանշանակ է, ինչ դուք անում եք թոքերի համար, արտացոլվում է ճանաչողական ցուցանիշների վրա:

Գիտնականները խորհուրդ են տալիս դադարեցնել ծխելը, եւ սկսել մարզումներ իրականացնել, որպեսզի պահպանել ուղեղը: Նաեւ կարեւոր է սնունդը եւ շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունը նվազագույնի հասցնելը:
 
Փորձագետները ենթադրում են, որ թոքերի վատ աշխատանքի պատճառով, ուղեղը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում: Սա ազդում է քիմիական միացությունների վրա, որոնք ուղեղի բջիջների միջեւ ազդանշաններ են փոխանցում:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում