9.26.2012

Ոստիկանության աշխատակիցները ցուցադրաբար ձերբակալել են պատգամավորի թիկնապահներին:

Սերժ Սարգսյանը ու ոստիկանությունը շարունակում են ծաղրել ժողովրդին: Նման գործողություններին այսպիսի բնորոշում էր օրեր առաջ տվել առաջին նախագահը. «Փոխանակ գործող նախագահը խորհրդակցություն հրավիրելով ծաղրի ենթարկեր մեր ժողովրդին..»: Ըստ «Ժողովուրդ» թերթի աղբյուրների` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության աշխատակիցները ցուցադրաբար ձերբակալել են ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի ավտոմեքենայի մեջ եղած երիտասարդ թիկնապահներին` մեքենան տանելով ոստիկանություն: Ընդ որում` դա արել են հենց ԱԺ շենքի մոտ. մեքենան կայանված է եղել այնտեղ: Թե ինչո՞ւ, երեկ թերթին չի հաջողվել պարզել: ԱԺ պատգամավորը թերթի հետ զրույցում հավաստիացրել է, որ նախ` ինքը թիկնապահ չունի, երկրորդ` իրեն պատկանող ավտոմեքենաներից որևէ մեկը ոստիկանները ոչ մի տեղ չեն տարել. «Վլադիմիր Սերգեյիչն իմ ընկերն ա, ես իրան սիրում, հարգում եմ որպես ուժեղ ոստիկանապետ: Բայց ես ախրաննիկներով ման չեմ գալիս, որ տանեն: Դրա մասին բոլորը գիտեն: Ուղղակի չեմ հասկանում էդքան սուտ ով ա հնարում»: Հիշեցնենք` Սերժ Սարգսյանը ոստիկաններին հրահանգել էր «թիկնապահաթափ» անել պատգամավորներին ու գործարարներին` բացառությամբ իր տված ցուցակում ընդգրկվածների:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում