9.25.2012

Քարերի մեջ գտնվող քաղաքը (6 լուսանկար)

Սեթենիլ-դե-լաս-Բոդեգաս /Setenil de las Bodegas/ - իսպանական քաղաք է քարերի տակ եւ թերեւս Անդալուզիայի ամենազարմանալի վայրերից է: Սեթենիլ-դե-լաս-Բոդեգասը վաղուց է հայտնի իր ուրույն աշխարհագրական դիրքով: Տները կառուցված են բնական քարանձավների ընդլայնման ճանապարհով:  Նման պատկեր կարելի է տեսնել Բոլիվիայում, որտեղ Լա Պաս քաղաքը «աճել» է հանգած հրաբխի խառնարանում:
Պատմական գրառումները ցույց են տալիս, որ քաղաքը հիմնադրվել է հռոմեական ժամանակներում, այն կառուցվել է հրվանդանում, որը հետագայում զավթել են մահմեդականները:
Այս քաղաքը վաղ ժամանակներում հիմնականում ֆորպոստ է հանդիսացել նրանց համար, քրիստոնեական զորքերի հարձակումները ետ մղելու գործում:

Շատ գիտնականներ կարծում են, որ քաղաքի անունը կապված է ռազմական իրադարձությունների հետ: Անվան առաջին մասը, իբր ստացվել է «septem nihil», որը բառացիորեն նշանակում է «յոթ անգամ առանց արդյունքի»: Դա նմանեցվում է քրիստոնեական զորքերի մի շարք անհաջող հարձակումների պատճառով առաջացած անվան: Երկրորդ մասը անվան, «Դե Լաս Բոդեգաս" - ստացել է գինիների առատ եւ արժեքավոր տեսակների արտադրության շնորհիվ, որով վաղուց հռչակավոր է այս վայրը: Հատկանշական է, որ տարածքի առաջին խաղողները տնկվել են քրիստոնյաների կողմից, որպես լրացում այստեղ աճող ձիթապտղի եւ նուշի պլանտացիաների:





Սեթենիլ-դե-լաս-Բոդեգասը վաղուց հայտնի է ոչ միայն գինեգործության շնորհիվ, քաղաքը տարածաշրջանում ունի լավագույն »մսամթերքի» համբավը, տեղի շատ բարեր եւ ռեստորաններ մատուցում են խոզի մսից պատրաստված գերազանց ուտեստներ:
 Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում