8.13.2012

Պեկինյան նկուղների բնակիչները: (17 ֆոտո)

Լուսանկարները ցուցադրում են Պեկինի նկուղներում ապրող բնակիչներին, ովքեր Պեկին են եկել Չինաստանի հեռավոր շրջաններից, երկրի մայրաքաղաքը նվաճելու: Երազելով գեղեցիկ կյանքի մասին միգրանտները պատրաստ են կրել դժվարություններ: Որքանո՞վ է դա նման Երեւանի իրողություններին, եւ Հայաստանին ամբողջությամբ վերցրած:
Ոչ հեռու անցյալում են մնացել այն ժամանակները երբ Հայաստանի բնակիչները ավելի բարձր կենսամակարդակ  ունեին Չինաստանի քաղաքացիներից, հատկանշական էր, որ ըստ ՀԲ -ի, մեկ շնչին ընկնող ՀՆԱ -ով Չինաստանից ետ չենք գտնվել անգամ ղարաբաղյան պատերազմի տարիներին ...
(17 ֆոտո)


Չուան Ցու Լին, որ ապրում է նկուղում, պեդիկյուրի մասնագիտությամբ է աշխատում, 25 տարեկան է: «Չկա որեւէ տարբերություն իմ եւ նրանց միջեւ ովքեր ապրում վերեւում, շքեղ համատիրությունում, նույն շորերն ենք հագնում, ունենք նման սանրվածքներ, միայն տարբերությունն այն է, որ մենք չենք տեսնում արեւը: Մի քանի տարի անց, երբ ես կունենամ այդքան փող, ես նույնպես կտեղափոխվեմ դեպի վեր», ասում է նա :

Կարաոկե-ակումբի աշխատակից, սենյակը զարարել է փուչիկներով:
23 -ամյա Բինը պատրաստվում է ներկայանալ հարցազրույցի, ապահովագրական գործակալ աշխատելու համար:
21 -ամյա Լին, իր վարձած սենյակ է գալիս միայն քնելու համար:
Երիտասարդ զույգ, մատուցողուհի եւ գրասենյակի աշխատող, արդեն 1,5 տարի է իրենց ապագան են կառուցում նկուղում:
Գեղեցկության սրահի աշխատողներ, երիտասարդ զույգը արդեն հինգ տարի է Պեկինում է բնակվում:
Ավագ խոհարար ամուսնու եւ նրա կնոջ կենցաղը նկուղում:

23 -ամյա Սյաոն ուրախ է որ բնակվելով խոնավ նկուղում կարողանում է գումար տնտեսել:
Վարպետ Յանը սեփական նկուղում ուշու է ուսուցանում:

20 ամյա Բաոն բոյֆրենդի հետ նկուղում է բնակվում, այփադով է խաղում:

30 -ամյա Չժաոն իր երեխային է կերակրում:
26 -ամյա Սյուն վեբ-տեսախցիկով իր մոր հետ է զրուցում:

Ցինդաո համալսարանի շրջանավարտը ուսումը շարունակում է Պեկինում:

53 -ամյա թոշակառու ավտոմեխանիկ Վուն բաժանվել է կնոջից եվ տեղափոխվել բնակվելու 12 մետր նկուղում:
Դին աշխատում է գրասենյակում եւ չորս տարի է երեխայի հետ նկուղում է բնակվում:

Ման իր սենյակում ծխում է, նա սենյակներ է վարձով տալիս եւ դժգոհ է որ շուտով նկուղները կարող են արգելվել:
 Նկուղային սենյակների պահակ ՝Չժան:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում