Տեղափոխվենք Գույու (Guiyu) - չինական բնակավայրը (Գուանդունգ մարզ), որը բաղկացած է չորս ոչ մեծ գյուղերից: Այս վայրը հայտնի է աշխարհին ոչ իր մշակութային ժառանգության շնորհիվ, այլ համաշխարհային խոշորագույն E-թափոնների գերեզմանոցի: Չինաստանը Էլեկտրոնային թափոնների խոշորագույն ներմուծողն է աշխարհում, այստեղ տարեկան մոտ մեկ միլիոն տոննա E-թափոններ են ներմուծվում, հիմնականում ԱՄՆ - ից, Կանադայից, Ճապոնիայից եւ Հարավային Կորեայից: Աղբը ներմուծվում է Հոնգ Կոնգի ու Նանհու նավահանգիստներ, այնուհետեւ կոնտեյներներով բեռնատարներով երկիր է բերվում դեպի էլեկտրոնային բաղադրիչների ոչ պաշտոնական վերամշակման կենտրոններ, ինչպիսիք են Գույուն:
Գույուն ամենախոշորն է Չինաստանի նման կենտրոններից: Այստեղ սկսել են էլեկտրոնային թափոններ բերել 1995 թվականից: Ըստ ընթացիկ գնահատականների ամեն օր շուրջ 150.000 աշխատողներ ավելի քան 100 մեքենաներից թափոններ են բեռնաթափում: Գույուն արժանապես էլեկտրոնային գերեզմանոց են անվանում:

Комментариев нет:
Отправить комментарий