7.17.2012

Ինչպես պաշտպանել ուղեղը հեռուստազոմբիացումից:

Ինչպես պաշտպանել գիտակցությունը հեռուստազոմբիացումից:
Մարդկանց գիտակցությունը վերահսկելու գործընթացը լրատվամիջոցների միջոցով վաղուց արդեն հավաքվել ու նկարագրվել են լեզվաբանների եւ սոցիոլոգների կողմից: Ահա դրանց միայն մի մասը, որը դուք հեշտությամբ կարող եք ստուգել, վերլուծելով ԶԼՄ -րի եւ հեռուստատեսության բովանդակությունը:

Հասարակությանը ղեկավարելու հիմնական տարրը մարդկանց ուշադրությունը շեղելն է կարեւոր խնդիրներից եւ որոշումներից, որոնք ընդունվում են իշխող քաղաքական եւ տնտեսական շրջանակների կողմից, լրատվամիջոցների միջոցով տեղեկատվական դաշտը ​​հագեցնելով անհարկի եւ ցածրարժեք նորություններով: Համեմատեք, եթերի որքան տոկոսն է կազմված աստղերի անձնական կյանքը քննարկող տարբեր թոկ-շոուներով, սրտաճմլիկպատմություններով եւ լուրջ վերլուծական ծրագրերով:

Մեկ այլ հնարք. - Ստեղծել պրոբլեմներ, հետո առաջարկել դրանց լուծման ուղիներ:

Ստեղծվում են խնդիրներ առաջացնելով որոշակի ռեակցիա բնակչության շրջանում, որպեսզի ինքնին պահանջվի այնպիսի լուծման միջոցների ընդունումը, որոնք անհրաժեշտ են իշխանական շրջանակներին: Օրինակ, բնապահպանական /վառ օրինակ է Թռչկանը /, բռնության եւ արյունոտ ահաբեկչության ակտերը քաղաքներում, որպեսզի կիրարկվեն այնպիսի օրենքներ որոնք ամրապնդեն անվտանգության միջոցառումները եւ անց կացնեն քաղաքացիների ազատությունները սահմանափակող օրենքների ընդունումը:

Շատ «լավ» միջոց է, վերաբերվել մարդկանց, ինչպես փոքր երեխաներին: Դա կարող է գթաշարժություն թվալ, բայց դրա պատճառը ամենեւին ձեր բարօրությունը հոգացող հայրական խնամքը չէ: Որքան ավելի շատ է ինչ որ մեկը փորձում մոլորեցնել ունկնդրին, այնքան ավելի է նա փորձում օգտագործել պարզունակ ինֆանտ բառապաշարը, պարզեցնել տեղեկությունները: Եթե ​​որեւէ մեկը վերաբերում է անձին, որպես 12 տարեկան կամ ավելի փոքր երեխայի, ապա ներշնչվածության հետեւանքով, որոշակի աստիճանի հավանականությամբ բացակայում է քննադատական ​​գնահատականը, որը բնորոշ է երեխաների համար:

Դասական հնարք է - շեշտադրությունը կատարել զգացմունքների վրա եւ ոչ թե մտածողության: Զգացմունքներ արգելափակում են մարդկանց ռացիոնալ վերլուծության կարողությունը, էմոցիոնալ գործոնների օգտագործումը թույլ է տալիս մարդկանց ենթագիտակցության հետ խաղալ, որպեսզի այնտեղ մտցվի, ցանկությունների, մտավախությունների, եւ հաստատուն գործելակերպով վարքի մտքերը:

Որպեսզի մարդիկ չկարողանան հասկանալ իրենց վերահսկելու հնարքներն ու մեթոդները, կուռք են դարձվում աճեցված միջակությունները, քաջալերվում է մարդկանց հիացումը միջակ մտածելակերպ ունեցողներով: Վերլուծեք ովքեր են դառնում հաղորդումների հերոսները, ինչ ոճի կյանք է ավելի գերակշռում եթերում եւ եզրակացություն արեք:


Պատրաստվել է http://lurerarm.blogspot.com Աղբյուր aif վեր.
© Գրառումները ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «lurerarm.blogspot.com» պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում