7.16.2012

Վարդեվառը Երեւանում:

Հայաստանում, երեկ, հուլիսի 15 -ին, նշվում էր հայկական ավանդական Վարդավառի տոնը:
Հայաստանյայց եկեղեցում Վարդավառի տոնը կոչվում է նաեւ Այլակերպության տոն կամ Պայծառակերպության տոն:

Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է եւ Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա։

Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Հայաստանյայց եկեղեցում տոնը կոչվում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ։ Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է։

Հայերի մեջ Պայծառակերպությունը ժողովրդական լեզվով անվանվում է նաեւ Վարդավառ՝ Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով:

Տիրոջ Պայծառակերպության տոնին միմյանց վրա ջուր լցնելու ժողովրդական սովորության կա: Աղբյուրը Ա1+

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում