Մարիների դաշտավայրը խոշորագույն կանյոնն է /ձորն է/ արեգակնային համակարգում
Արեգակնային Համակարգի ամենամեծ կանյոնը հատում է Մարսի սկավառակը: Այդ հսկայական հովիտը, որ կոչվում է Մարիների Դաշտավայր ունի ավելի քան 3000 կմ երկարություն, նրա լայնությունը հասնում է 600 կմ, եւ խորությունը 8 կմ:
Համեմատության համար նշենք, Երկրի վրա գտնվող Գրանդ Կանյոնը /Արիզոնա, ԱՄՆ/ ունի 800 կմ երկարություն, 30 կմ լայն ու 1,8 կմ խորություն:
Մարիների Դաշտավայրի ծագումը մնում է անհայտ, թեեւ որպես հավանական վարկած , ենթադրվում է որ այն ձեւավորվել է միլիարդ տարի առաջ, երբ մոլորակը սկսել էր սառչել:
(8 Լուսանկար):
Վերջերս հայտնաբերվել է, որ կանյոնում որոշ երկրաբանական գործընթացներ են շարունակվում:
Կանյոնի ցանցը բաժանել են մի քանի շրջանների: Արեւմտյան ծայրում գտնվում է Գիշերվա լաբիրինթոս կոչվող շրջանը, դեպի արեւելք, Իո եւ Տետոն կիրճերը, որին հաջորդում է Միլասը եւ Օփհիրը, ավելի արեւելք Կոպրատը, Գանգեսը, Էոսը եւ Կապրին, հետո սկսվում են ավերված ռելիեֆի շրջանները, որը քաոս է կոչվում, որոնք ավարտվում են Խրիսի դաշտում:
Իսկ եթե Մարսյան կանյոնը տեղադրվի ԱՄՆ - ում, այն կտարածվի նահանգների ամբողջ տարածքներով, Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Խաղաղ օվկիանոս:
Մարիների Դաշտավայրը այնքան երկար է, որ երբ նրա մեկ ծայրում գիշեր է սկսվում, մյուսը ծայրում դեռ ցերեկային լուսավորվածություն է: Արդյունքում, ջերմաստիճանի տարբերություն է առաջանում, հետեւաբար հզոր քամիներ են փչում ամբողջ կանյոնով:

Комментариев нет:
Отправить комментарий