Այս հոդվածը որ հանդիպեցի կայքերից մեկում կարծում եմ շատ ուշագրավ է: Նաեւ նրանով որ ինչ որ տեղ Հայաստանի ռեժիմի կողմից ընտրակաշառքի ենթարկված մարդկանց համեմատական է, մեր երկրի աղքատների ճակատագրին եւ ի վերջո ողջ երկրի ճակատագրին շատ նման համեմատական, ամերիկյան Ալբուքուերք քաղաքի մի բնակչուհու պատմության հետ: Բոլորը Հայաստանում հասկանում են որ ընտրակաշառք վերցնողների բացարձակ մեծամասնությունը ձայն չի տալիս այս իշխանության ներկայացուցչին, ինչպես եւ չվերցնողը, բայց նա ի տարբերություն վերջինների էլ ընդունակ չէ պայքարելու:
Պետք է խոստովանել որ ռեժիմը մեծ հաջողությունների է հասել մարդկանց հոգով կամ նյութապես աղքատացնելու գործում:
Ըստ տարբեր աղբյուրների, անկախացումից հետո Հայաստանից մեկ միլիոնից ավելի մարդ է արտագաղթել, ՀԱԿ -ը պնդում է որ մեկ միլիոնից ավելի մարդ է արտագաղթել խաղաղ պայմաններում, Հոկտեմբերի 27 շնորհիվ հաստատված ներկա ռեժիմի պատճառով, ռեժիմը ասում է որ այդքան մարդ արտագաղթել է անկախացումից ի վեր: Իշխանությունը վախենալով ժողովրդի հաշվեհարդարից իր գործողություններով բացահայտ խրախուսում է արտագաղթը, որոնց թվերով այս պահին օրական միջինը 450 մարդ է լքում մեր երկիրը, ամեն օր մի փոքր գյուղի բնակչություն փախնում է որովհետեւ գիտի որ երկրի իշխանությունը առաջացել է չարիքի շնորհիվ եւ հետեւաբար չարիք է եւ երկիրը անշեղորեն գնում է դեպի ոչնչացում : Բայց այս գրառումը արտագաղթի մասին չէր նախատեսված.
Ստորեւ հոդվածի թարգմանությունը:
Համաշխարհային “Ebay” աճուրդում, կարծես, սատանայական էակների համար դրախտ է մոտեցել, -գրում է կայքերից մեկը եւ շարունակում, որոնք մարդկային հոգիներ են ցանկանում ստանալ, եւ այն էլ շատ փոքր գումարի դիմաց: Մարդիկ, հուսահատ փողի բացակայությունից եւ ճակատագրի դաժան հարվածներից, պատրաստ են վաճառելու ոչ միայն վերջին շապիկը, այլեւ նույնիսկ հոգեւոր թաղանթները:
Այսպես, ամերիկուհի Լաուրա Ն., Ալբուքուերք քաղաքից, դժբախտ պատահարի է ենթարկվել, մի հարբած վարորդի պատճառով, հայտնվելով կոմայի մեջ, ստանալով բազմաթիվ կոտրվածքներ եւ ցնցումներ, կորցնելով ապրուստի միջոց վաստակելու հնարավորությունը: Որպես փոխհատուցում, որ ընկավ նրա կանացի փխրուն ուսերին, ՝անելանելի վիճակի եւ առաջացած պարտքի, Լորին որոշեց գնալ հուսահատ քայլի, աճուրդում ընդամենը 2 000$ դիմաց առաջարկելով իր «մի քիչ տրորված հոգին»:
«Ես առաջարկում եմ ոչ միայն իր տեսակով անիմաստ իմ մասնիկը: Քանի որ այս պահին ինձ շատ դժվար է իմ մարմնին հոգ տանելը, հուսով եմ իմ հոգին տալ պահպանելու մեկին, որպեսզի այն վերջնական չփչացնեմ եւ ոչնչացնեմ: Հոգու հետ միասին տալիս եմ վկայական, որը բնութագրում է իմ հոգեւոր բաղադրիչը տարբեր կողմերից եւ ցույց է տալիս սեւ ու սպիտակ կետերը: Հոգու գնումը նման է կոլեկցիոն ավտոմեքենայի գնման, դուք չեք վճարում նրա համար որ դրանով երթեւեկեք», - պնդում է Լաուրան:
(2 լուսանկար)

Комментариев нет:
Отправить комментарий