4.23.2012

Անցյալն ու ապագան միեւնույն կառուցվածքով կապված են ուղեղում:

Մայիս 23, 2012
Ապագայի պատկերացման եւ ծրագրման ունակությունը կապված է ընդհանուր գիտելիքների, պահպանման ուղեղի որոշակի հատվածներով, - պնդում է դոկտոր Մյույրեան Այրիշը, Ավստրալիայի նյարդաբանության գիտահետազոտական ​​ինստիտուտից: Նրա խոսքերով, դեմենցիայով հիվանդները, ովքեր չեն կարողանում հիշել, օրինակ, հայտնի մարդկանց անունները կամ հայտնի երգերը, նույնպես չեն կարող պատկերացնել իրենց ապագայում, - գրում է  Science Alert -ը:

«Մենք արդեն գիտենք, որ Ալցհեյմերի հիվանդության դեպքում անցյալի հիշողությունները ջնջվում են, բայց նույնը տեղի է ունենում նաեւ ապագայի մասին մտածմունքների հետ: Ուսումնասիրություն թույլ տվեց մեզ ապացուցել, որ ուղեղի հատվածների վնասումը, որոնք պահպանում են փաստերի իմացությունը եւ իրերի արժեքները, համապատասխան էֆեկտ են տալիս», - ասում է Այրիշը:

Մինչդեռ, ապագայի մասին մտածելը թույլ Է տալիս կանխատեսել գործողությունների հետեւանքները: Դոկտոր Այրիշը fMRI օգնությամբ որոշեց դիտողական նայել Ալցհեյմերի հիվանդների գլխուղեղի աշխատանքը, ովքեր կորցրել են անցյալի հիշողությունները, եւ իմաստային դեմենցիայով հիվանդներին, ովքեր կորցրել են փաստերը հիշելու հնարավորությունը (իմաստաբանական հիշողությունը), բայց ընդհանր առմամբ անցյալը լավ են հիշում:

Պարզվեց, եթե պետք է մտածել ապագայի մասին, երկրորդ խմբի հիվանդների մոտ նույն ցուցանիշներն են, ինչ առաջին խմբի - ասվում է Brain հանդեսում հրապարակված զեկույցում: Նշանակում է, կարգավորմանը ներգրավված են միանման կառույցներ:

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում