2.20.2012

Երկրապա՞հ թե՞ սերժապահ: Վազգեն Սարգսյանի եղբորը չէին հրավիրել ԵԿՄ համագումարին

Երկրապա՞հ թե՞ սերժապահ:
Շաբաթ օրը փետրվարի 18 -ին տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների միության հերթական համագումարը: Գեներալ Մանվել Գրիգորյանը համագումարում բոլոր անդամների անունից հայտարարեց, որ երկրապահ կամավորականների միությունը սատարում է նախագահ
Սերժ Սարգսյանին: Լրագրողների հետ ասուլիսի ժամանակ գեներալ Մանվելը տրված հարցերից մի փոքր զայրացավ և "ոչհայրենասեր" լրագրողներից մեկին դիտողություն արեց. -«Փոխանակ այնպիսի հարցեր տաք, որ երևա` դուք էլ ՀՀ քաղաքացի, նենց հարցեր եք տալիս, որ Ձեզ չի դզում»: Համագումարին Վազգեն Սարգսյանի ընտանիքից մասնակցում էին սպարապետի հայրը, մայրը, եղբայրներից մեկը, բայց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին չէին հրավիրել համագումարին:
«Առավոտի» լրագրողը զրուցել է Արամ Սարգսյանի հետ, ահա այդ զրույցը ամբողջությամբ:
Վազգեն Սարգսյանի եղբորը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին չեն հրավիրել Երկրապահ կամավորականների միության համագումարին :
Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Սարգսյանը, երբ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ, թե ինչո՞ւ չէր մասնակցում այդ համագումարին. «Ես Երկրապահ կամավորականների միության անդամ եմ, միշտ հրավիրված եմ եղել, ելույթներ եմ ունեցել, միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել այդ կամավորական շարժման, հասարակական կազմակերպության բոլոր անդամների հետ: Նրանցից շատ շատերի հետ ընկեր եմ եղել եւ հարգում եմ առ այսօր: Այս համագումարին ինձ չէին հրավիրել: Սա առաջին համագումարն է, որ ինձ չէի հրավիրել, բայց ես դրանից չեմ նեղացել: Բացարձակապես»:


Պարոն Սարգսյանից մեկնաբանություններ խնդրեցինք նաեւ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի այն հայտարարության վերաբերյալ, որ ԵԿՄ-ականները անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նաեւ մեռնել Սերժ Սարգսյանի համար, այն դեպքում, երբ 2008 թվականի փետրվարյան հանրահավաքների ժամանան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ գեներալ Մանվելը հրապարակում կանգնած ժողովրդի հետ է. «Ես տեսնում եմ որոշակի զարգացումներ: Ինքս ԵԿՄ-ի հետ շատ մոտ լինելով՝ երբեք չեմ ասել, որ ԵԿՄ-ն իմ հետ է կամ քաղաքական գործընթացներում կաջակցի ինձ: Այսօր ԵԿՄ-ն պաշտպանում է Սերժ Սարգսյանին, որպես իրենց մարտական ընկերոջ, վաղը, հնարավոր է, որ ԵԿՄ-ն պաշտպանի նաեւ ինձ. չէ՞ որ ես էլ իրենց ընկերն էմ: Այնպես որ, խնդիրը հասարակական կազմակերպության մեջ է. այդ կազմակերպությունը «երկրապահ» բառից հետո ունի «կամավորական» բառը եւ այստեղ այդ պաշտպանությունը յուրաքանչյուր մարդ յուրովի է ներկայացնում, յուրովի է որոշում, կամավոր է որոշում կայացնում: Այնպես որ՝ գործընթացներին նայում եմ շատ նորմալ: Իմ ընկերներն են ու երբեք իրենցից չեմ նեղանա»:

Մեր հարցին ի պատասխան՝ պարոն Սարգսյանը նաեւ ասաց, որ իր ընտանիքի անդամները՝ հայրը, մայրը եւ կրտսեր եղբայը հրավիրված են եղել եւ ներկա են եղել ԵԿՄ համագումարին: Ի դեպ, Արմեն Սարգսյանը ընտրվել է ԵԿՄ վարչության կազմում: Այդ առիթով էլ, Արամ Սարգսյանը նկատեց. «Արմենը ԵԿՄ-ի երեք վարչությունների անդամ է եղել եւ կարծեմ չորրորդ անգամն է, որ նորից վերընտրվում է: ԵԿՄ հավերժ նախագահը Վազգեն Սարգսյանն է, եւ դա անկախ նրանից, թե ԵԿՄ-ի նախագահը հետագայում ով կլինի կամ այդ հասարակական կառույցն ով կղեկավարի. խոսքս 30-40-50 տարի հետոյի մասին է: Միեւնույն է՝ Վազգենն է մնալու, որպես էդ կառույցի հավերժ նախագահ, դրանում ես կասկած չունեմ: Եվ այս ենթատեքստում Արմենի՝ վարչության անդամ լինելը համարում եմ շատ բնական: Արմենը ոչ քաղաքական մարդ է, ինքը քաղաքական գործընթացների չի խառնվում, պատգամավորության թեկնածություն չի առաջադրում, քաղաքական գործընթացներում տեսակետներ հայտնելուց միշտ զերծ է մնացել եւ դա նաեւ իմ ցանկությունն է, որ ինքն այդպիսին լինի: Բոլոր այն մարդկանց, ովքեր եղբորս՝ Վազգեն հետ, թեկուզ կես ժամ ճանապարհ են անցել, վերին աստիճանի հարգանքով է վերաբերվում եւ եթե ինչ-որ բանով կարողանում է օգնել՝ օգնում է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում