1.05.2012

Անդրկովկասի հանրապետությունների զարգացման դինամիկան 1990թ. հետո:/2 մաս/


Համախառը ներքին արդյունք. /այս թեմայի սկիզբը կարող եք նայել այստեղ/
Հայաստանի բեւեռվածության պատկերը կարող եք ինքներդ այս աղյուսակի միջոցով համեմատել. ես տնտեսագետ չեմ բայց երեւում է, որ 1990թ. համեմատ ՀՆԱ աճը ըստ ՀԲ թվերի ավելի քան 4 անգամ ավելացել է, իսկ ցուրտ ու մութ տարիների հետ համեմատ մոտ 8-9 անգամ, բայց աղքատ մարդկանց թիվը ավելի է շատացել եւ սոցիալական վիճակը  ավելի է վատացել:  Չեն օգնում /դրան նպաստում է այս ռեժիմի կողմից 2000թ. -ից մտցվաց "Փարոս" համակարգով աղքատության խրախուսումը եւ մարդկանց ստորացումը/ եւ տարեցտարի ավելացվող աղքատության նպաստները, միջազգային հանրության կողմից Հայաստանի աղքատներին կերակրելու համար տարեցտարի շատացող ճաշարանները, 2008-2010թթ. աղքատների թվաքանակը Հայաստանում հասել է մոտ 1.2 մլն.-ի (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), մոտ 290 հազարը նույն ժամանակահատվածում դարձել է շատ աղքատ, և շատ աղքատների թվաքանակը հասել է 694 հազարի, ՀՀ արտաքին պարտքն աճել է երեք անգամ,' եւ այս պահին մոտ 4,5 միլիարդ  դոլարի է հասել, որի մարումը ամենաաղքատների վրա է գրվում /չնայած միայն օլիգարխների եւ կոռումպացված չինովնիկների կարիքների համար է վերցվում/:  Ըստ այլ միջազգային հաստատությունների, 1999թ. ից հետո ամեն տարի կոռուպցիան Հայաստանում նախորդ տարվա համեմատ աճ է գրանցում:
Արտագաղթի ցուցանիշները ռեկորդային են դառնում, Հայաստանից արդեն ըտանիքներով են հեռանում......: Այս ամենի պատճառը առաջին հերթին հավանաբար համատարած անօրինականություններն են, որ մեր պատմության մեջ աննախադեպ չափերի են հասել եւ հեռու են որեւէ ազգի ազգային մենթալիտետից:
ՀՆԱ /միլիարդ դոլար
Հայաստան
Վրաստան
Ադրբեջան
1990թ. 2,25 7,73 8,85
1992թ. 1,27 3,69 4,99
1994թ. 1,31 2,51 3,31
1996թ. 1,46 2,69 3,05
1998թ. 1,89 3,61 4,44
2004թ. 3,57 5,12 8,68
2006թ. 6,38 7,74 20,98
2008թ. 11,66 12,79 46,25
2009թ. 8,54 10,76 43,01
2010թ. 9,26 11,66 51,09

 Համաշխարհային բանկի "Համաշխարհային զարգացման ցուցանիշներ" , կոնկրետ այս ցուցանիշները կամ այլ  թվականների ցուցանիշները համեմատելու  համար կարող եք նայել սեղմելով այստեղ:
ՀՆԱ - ի արտահանման մասնաբաժինը , %


ՀՆԱ - ի արտահանման մասնաբաժինը , %
Հայաստան
Վրաստան
Ադրբեջան
1990թ. 35,0  % 39,9  % 43,8  %
1993թ. 47,22 % 46,89 % 57,43 %
1996թ. 23,24 % 13,33 % 29,52 %
2000թ. 23,38 % 22,99 % 39,04 %
2004թ. 27,38 % 31,56 % 48,79 %
2010թ. 12,24 % 33,85 % 47,57 %
Համաշխարհային բանկի "Համաշխարհային զարգացման ցուցանիշներ" -ից, կոնկրետ այս ցուցանիշները կամ այլ  թվականների ցուցանիշները համեմատելու համար կարող եք նայել սեղմելով այստեղ:

ՀՆԱ -ի ներմուծման մասնաբաժին /տոկոս/

ՀՆԱ -ի մեջ ներմուծման տոկոսը %
Հայաստան
Վրաստան
Ադրբեջան
1990թ. 46,3 % 45,6 % 39,2 %
1993թ. 60,7 % 71,7 % 75,9 %
1996թ. 55,9 % 32,3 % 55,5 %
2000թ. 50,5 % 39,6 % 38,3 %
2004թ. 42,1 % 48,1 % 72,7 %
2010թ. 36,5 % 53 % 23,2 %
Համաշխարհային բանկի "Համաշխարհային զարգացման ցուցանիշներ" , կոնկրետ այս ցուցանիշները կամ այլ  թվականների ցուցանիշները համեմատելու համար կարող եք նայել սեղմելով այստեղ:


2011թ.
Միջին աշխատավարձը 2011թ..

Նշված երկրների Ազգային վիճակագրական ծառայությունների թվերով 2011թ. օգոստոս-հոկտեմբեր:
Ռուսաստանում միջ. աշխատավարձը 23 895 ռուբլի է (կամ մոտ $742), Ադրբեջանում միջ. աշխ. 339,6 մանաթ (կամ մոտ $435), միջ. թոշակը 160 մանաթ($203), Վրաստանում 680 լարի (մոտ 156 հազ. դրամ կամ մոտ $410), վերջին 7 տարում նվազագույն թոշակը Վրաստանում բարձրացել է 7 անգամ եւ կազմում է 100 լարի կամ $60:
Միջին աշխատավարձը Հայաստանում 114 հազ. դրամ է (կամ մոտ $295):
Սա առանձին ծավալուն թեմա է:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում