2leep.com 4 դեկտեմբերի 2012թ. Զարմանալի թափանցիկ կառույց: Ապակե ուղին գցված է Չժանտիատէում, Տիանմեն /Tianmen/ լեռան վրա, Չինաստանի Ազգային Ֆորեստ-զբոսայգում: "Մոնտաժային կամրջակը" գտնվում է մոտ 4700 ֆուտ (1 430 մետր) բարձրության վրա եւ ունի 200 ֆուտ (60 մետր) երկարություն, լայնությունը 3 ֆուտ- 0,91 մետր: Ապակու հաստությունը 2,5 դյույմ (6.35 սմ), սարսափից քայլողի հոգին քարանում է, վախից ծնկները ծալվում, արահետը որոշակիորեն հոգեկան հավասարակշռություն չունեցող եւ գլխապտույտ ունեցող մարդկանց համար չէ նախատեսված: Ընկերությունը, որ կառուցել է արահետը, այն մաքուր պահելու համար խնդրում է օգտվողներին կոշիկի վրայից կտորից պարկեր անցկացնել, որովհետեւ դժվարանում է կառույցի մաքրության աշխատանքների համար աշխատակից գտնել:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Комментариев нет:
Отправить комментарий