Իրական աճը 16 տարում եղել է 3.5 անգամ.
Քանի որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն առիթ չէր ունեցել հակադարձելու Հերմինե Նաղդալյանի երեկվա ելութին, որն, ըստ նրա, գրել էր Կառավարությունը, այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին անդրադարձավ նաև դրան:
«Ես Հերմինե Նաղդալյանին հարգում և սիրում եմ, բայց նա կարդաց մի թուղթ, որն, իհարկե, նա չէր հաշվել»,- ասաց նա և ավելացրեց, որ սա երկրորդ անգամ է, որ այս տարվա բյուջեն համեմատում են 1996-ի հետ: «Нечего себе»,-զարմացավ Բագրատյանը: «Հերմինե Նաղդալյանն ասում է, որ մեր բյուջեի 5 տարվա հավելաճը 1996թ. ամբողջ բյուջեն է։ Այստեղ արդեն տիկին Նաղդալյանը Կառավարության կողմից սխալ ինֆորմացիա է ունեցել և, ինչպես ասում են, переборщила»,- ասաց նա:
Բագրատյանը նշեց, որ 16 տարում բյուջեի տարբերությունը 8 անգամ ավելանալուց պետք չէ զարմանալ, քանի որ 2. 3 անգամ էլ գներն են աճել: «Եթե 8-ը բաժանենք 2.3-ի, ապա իրական աճը 16 տարում եղել է 3.5 անգամ»:
ՀԱԿ պատգամավորը նաև անդրադարձավ Հերմինե Նաղդալյանի այն մեջբերմանը, թե Բագրատյանը՝ Կառավարության ղեկավար լինելով, այդ տարիներին հայտարարել է, թե՝ Հայաստանում գինի պետք չէ զարգացնել և խորհուրդ տվել, թե գնացեք չիլիական գինի խմեք, մինչդեռ հիմա կոչ է անում զարգացնել:
«Ես նման բան ասել չէի կարող, քանի որ «Չիլիի գինի» հասկացություն չէր կարող լինել, չի սազում այդպիսի բան ասել: 93-ին չիլիական գինի չկար, դրանք հայտնվել են 2000-ից հետո»,-հակադարձեց ընդդիմադիր պատգամավորը:
Ինչ վերաբերում է գինեգործության զարգացմանը փող չհատկացնելուն, ապա Բագրատյանը դա խոստովանեց, և ասաց, որ ինքն այդ հարցում շատ կոշտ մոտեցում է ցուցաբերել, քանի որ պատերազմական տարիներ էին. «Որ գալիս էին ասում՝ «գինեգործության համար փող տուր», ասում էի՝ «չկա ու վերջ», ես շատ չոր եմ եղել»:
Իսկ Նաղդալյանի մեջբերմանը, թե իր ղեկավարած տարիներին Բագրատյանը հաճախակի էր բյուջեն տորթի հետ համեմատում, ՀԱԿ պատգամավորը դրանում ոչ մի առանձնահատուկ բան չտեսավ: «Այո, ես սիրում էի բացատրել տորթի հետ համեմատելով, որ ուտող բերանը շատանում է՝ տորթը պակասում, խորհուրդ կտայի իրենք էլ հետևեին»,- ասաց նա:
Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է: «Ես Հերմինե Նաղդալյանին հարգում և սիրում եմ, բայց նա կարդաց մի թուղթ, որն, իհարկե, նա չէր հաշվել»,- ասաց նա և ավելացրեց, որ սա երկրորդ անգամ է, որ այս տարվա բյուջեն համեմատում են 1996-ի հետ: «Нечего себе»,-զարմացավ Բագրատյանը: «Հերմինե Նաղդալյանն ասում է, որ մեր բյուջեի 5 տարվա հավելաճը 1996թ. ամբողջ բյուջեն է։ Այստեղ արդեն տիկին Նաղդալյանը Կառավարության կողմից սխալ ինֆորմացիա է ունեցել և, ինչպես ասում են, переборщила»,- ասաց նա:
Բագրատյանը նշեց, որ 16 տարում բյուջեի տարբերությունը 8 անգամ ավելանալուց պետք չէ զարմանալ, քանի որ 2. 3 անգամ էլ գներն են աճել: «Եթե 8-ը բաժանենք 2.3-ի, ապա իրական աճը 16 տարում եղել է 3.5 անգամ»:
ՀԱԿ պատգամավորը նաև անդրադարձավ Հերմինե Նաղդալյանի այն մեջբերմանը, թե Բագրատյանը՝ Կառավարության ղեկավար լինելով, այդ տարիներին հայտարարել է, թե՝ Հայաստանում գինի պետք չէ զարգացնել և խորհուրդ տվել, թե գնացեք չիլիական գինի խմեք, մինչդեռ հիմա կոչ է անում զարգացնել:
«Ես նման բան ասել չէի կարող, քանի որ «Չիլիի գինի» հասկացություն չէր կարող լինել, չի սազում այդպիսի բան ասել: 93-ին չիլիական գինի չկար, դրանք հայտնվել են 2000-ից հետո»,-հակադարձեց ընդդիմադիր պատգամավորը:
Ինչ վերաբերում է գինեգործության զարգացմանը փող չհատկացնելուն, ապա Բագրատյանը դա խոստովանեց, և ասաց, որ ինքն այդ հարցում շատ կոշտ մոտեցում է ցուցաբերել, քանի որ պատերազմական տարիներ էին. «Որ գալիս էին ասում՝ «գինեգործության համար փող տուր», ասում էի՝ «չկա ու վերջ», ես շատ չոր եմ եղել»:
Իսկ Նաղդալյանի մեջբերմանը, թե իր ղեկավարած տարիներին Բագրատյանը հաճախակի էր բյուջեն տորթի հետ համեմատում, ՀԱԿ պատգամավորը դրանում ոչ մի առանձնահատուկ բան չտեսավ: «Այո, ես սիրում էի բացատրել տորթի հետ համեմատելով, որ ուտող բերանը շատանում է՝ տորթը պակասում, խորհուրդ կտայի իրենք էլ հետևեին»,- ասաց նա:
Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Առաջարկում եմ դիտել նաեւ իմ նախորդ - "Անդրկովկասի հանրապետությունների զարգացման դինամիկան 1990թ. հետո:/" /1/, /2/, գրառումները, այստեղ տեղադրում եմ մի հատված.
Առաջարկում եմ դիտել նաեւ իմ նախորդ - "Անդրկովկասի հանրապետությունների զարգացման դինամիկան 1990թ. հետո:/" /1/, /2/, գրառումները, այստեղ տեղադրում եմ մի հատված.
ՀՆԱ /միլիարդ դոլար | Հայաստան | Վրաստան | Ադրբեջան |
1990թ. | 2,25 | 7,73 | 8,85 |
1992թ. | 1,27 | 3,69 | 4,99 |
1994թ. | 1,31 | 2,51 | 3,31 |
1996թ. | 1,46 | 2,69 | 3,05 |
1998թ. | 1,89 | 3,61 | 4,44 |
2004թ. | 3,57 | 5,12 | 8,68 |
2006թ. | 6,38 | 7,74 | 20,98 |
2008թ. | 11,66 | 12,79 | 46,25 |
2009թ. | 8,54 | 10,76 | 43,01 |
2010թ. | 9,26 | 11,66 | 51,09 |
ՀՆԱ - ի արտահանման մասնաբաժինը , % | Հայաստան | Վրաստան | Ադրբեջան |
1990թ. | 35,0 % | 39,9 % | 43,8 % |
1993թ. | 47,22 % | 46,89 % | 57,43 % |
1996թ. | 23,24 % | 13,33 % | 29,52 % |
2000թ. | 23,38 % | 22,99 % | 39,04 % |
2004թ. | 27,38 % | 31,56 % | 48,79 % |
2010թ. | 12,24 % | 33,85 % | 47,57 % |
ՀՆԱ -ի մեջ ներմուծման տոկոսը % | Հայաստան | Վրաստան | Ադրբեջան |
1990թ. | 46,3 % | 45,6 % | 39,2 % |
1993թ. | 60,7 % | 71,7 % | 75,9 % |
1996թ. | 55,9 % | 32,3 % | 55,5 % |
2000թ. | 50,5 % | 39,6 % | 38,3 % |
2004թ. | 42,1 % | 48,1 % | 72,7 % |
2010թ. | 36,5 % | 53 % | 23,2 % |
Комментариев нет:
Отправить комментарий