...Իսկ 300 մլրդ դրամով բյուջետային համակարգը 2,5 կես անգամ ավելի լավ կապրեր, այսինքն՝ կարելի էր աշխատավարձերն ու թոշակները կրկնապատկել:
Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ:
Գալիք տարվա բյուջեի նախագծի մասին բավականաչափ շատ է խոսվում, և Դուք ամենաակտիվ քննադատն եք: Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է բյուջե-2013-ի գլխավոր ինտրիգը:
2013 թվականի բյոջեի վերաբերյալ եղան տասնյակ, գուցե նաև հարյուրավոր դիտողություններ ամենատարբեր մեծ ու փոքր հարցերի մասին: Ես նույնպես բյուջեի մասին շատ եմ խոսել, այդ թվում նաև փոքր հարցերի մասին:Պատասխանեմ Ձեր հարցին. գլխավոր ինտրիգը այն է, որ բյուջեի եկամտային մասը Ազգային Ժողով չի ներկայացվել:
Ինչպե՞ս թե չի ներկայացվել: Այդ դեպքում խորհրդարանը ի՞նչ էր քննարկում:
ԱԺ-ում քննարկվել է միայն բյուջեի ծախսային մասը: Իսկ բյուջեն, ինչպես գիտեք, երկու մաս ունի՝ ծախսային և եկամտային: Ոչ ոք չի հաշվարկել, թե որքան պետք է լինի բյուջեի եկամտային մասը՝ հաշվի առնելով մեր երկրի հարկային և մաքսային օրենսդրության պահանջները: Հայտնի բան է՝ հարկեր +շահույթ+աշխատավարձ+ հիմնական կապիտալի սպառում /ամորտիզացիա/ հավասար է համախառն ներքին արդյունքի:
Դուք, այդ բանաձևի հետ կապված, խախտումներ եք արձանագրել:
Իհարկե, դա շատ պարզ հաշվարկ է: Եթե ՀՆԱ-ի անվանական արժեքը 4,5 տրիլիոն դրամ է, ապա հարկային եկամուտները պետք է կազմեին 1 տրիլիոն 400 կամ 1 տրիլիոն 500 մլրդ դրամ, մինչդեռ բյուջեի նախագծով ներկայացված է 1 տրիլիոն 100 մլրդ դրամ, այսինքն՝ 300-400 մլրդ դրամով պակաս:Կա՛մ ուռճացված է ներկայացվել ՀՆԱ-ն, իրականում 4,5 տրիլիոն չկա, կա՛մ էլ եկամտային մասը քիչ է հաշվարկված: Ես այդ հարցին անդրադարձել եմ բյուջեի վերաբերյալ իմ ելույթում, բայց պատշաճ արձագանք և հիմնավորում չեմ ստացել: Ես գտնում եմ, որ սա նաև ԱԺ-ի պատասխանատվության հարց է: Եվ այսպես արձանագրենք՝ կառավարության և ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի թողտվությամբ կամ պետական բյուջեից անհետացել է 300-400 մլրդ դրամ կամ էլ կեղծվել են մակրոտնտեսական թվերը:
Դուք ինքներդ ինչո՞ւ այդ հարցը չեք բարձրաձայնել:
Բա ԱԺ ամբիոնից ի՞նչ էի ասում։ Կսպասեմ ևս 10 օր և նամակով կդիմեմ հանրապետության նախագահին և կպահանջեմ հիմնավորել՝ ո՞ւր է կորել 300 մլրդ դրամը: Կա՛մ թող ՀՆԱ-ն նվազեցնեն, կա՛մ հարկերը ավելացնեն:
Ձեր տպավորությայմբ՝ ինչու է 300 մլրդ-ով պակաս եկամուտ նախատեսված:
Չեմ կարող ասել, ես մտածում եմ 50/50 տարբերակով՝ հնարավոր է, որ ՀՆԱ-ն չափազանցված է: Ունեմ նաև հիմնավոր կասկածներ, որ բյուջեում եկամտհարկի և շահութահարկի մուտքերը 300-350 մլրդ դրամով պետք է ավել լինեին:
Իսկ 300 մլրդ դրամով բյուջետային համակարգը 2,5 կես անգամ ավելի լավ կապրեր, այսինքն՝ կարելի էր աշխատավարձերն ու թոշակները կրկնապատկել:

Комментариев нет:
Отправить комментарий