3.25.2012

Ղազախստանի ԱԳՆ - ը պահանջում է հետաքննել մրցույթին "Բորատի" երաժշտության հնչեցումը: Վիդեո

Ղազախստանի ԱԳՆ - ը պահանջում է հետաքննել մրցույթին Ղազախստանի օրհներգի փոխարեն "Բորատի" երաժշտության  հնչեցումը: Վիդեո

Ղազախստանի իշխանությունները վրդովված են, որ Քուվեյթում անցկացված Արաբական մրցաշարում ղազախստանցի հրաձգուհի Մարի Դմիտրիենկոին ոսկե մեդալով պարգեւատրման արարողության ժամանակ հնչեցվել է ոչ թե Ղազախստանի օրհներգը, այլ "Բորատ` Ամերիկայի մշակութային հետազոտությունը ի շահ Ղազախստանի փառահեղ ժողովրդի" սկանդալային ֆիլմի երաժշտությունը:

Նախարարության ներկայացուցիչ Իլյաս Օմարովը հայտարարել է, խոսքը գնում է ակնհայտ սկանդալային միջադեպի մասին եւ Ղազախստանի արտաքին գերատեսչությունը պահանջում է հետաքննություն անցկացնել միջադեպի կապակցությամբ:




Հաղորդվում է, որ Շեյխ Սալման ալ-Սաբահը ներեղություն է խնդրել ղազախական թիմից:


"Բորատ` Ամերիկայի մշակութային հետազոտությունը ի շահ Ղազախստանի փառավոր ժողովրդի" ֆիլմում, որի երաժշտությունը հնչեցվել էր որպես Ղազախստանի "օրհներգ", ի թիվս այլոց կա հետեւյալ խոսքերը. -"Ղազախստանը կալիումի արտահանությամբ աշխարհում առաջին երկիրն է, իսկ այլ երկրներում կալիումը քիչ է...Ղազախստանը բոլորի հետ բարեկամություն է անում, բացի Ուզբեկստանից, ուզբեկները - չափից դուրս հետաքրքրասեր են, ուղեղի փոխարեն նրանց մոտ ոսկոր է...Ղազախստանը աշխարհի - ամենաառաջավոր երկիրն է, մենք ենք հայտնագործել իրիսը եւ շալվարի գոտին: Ղազախստանում են - տարածաշրջանի ամենամաքուր պոռնիկները, իհարկե, չհաշված Թուրքմենստանը": Ամբողջ "օրհներգի" ընթացքում ղազախ մարզուհին ստիպված ձեռքը սրտի մոտ զգաստ կանգած էր:

"Բորատ" ֆիլմի հետ կապված նման միջադեպերը բազմաթիվ են, ֆիլմի ցուցադրությունը որոշ երկրներում այդ թվում Քուվեյթում արգելված է:

"Բորատ" ֆիլմը 2006թ. կինոքննադատների կողմից ամենասկանդալային եւ ամենաանպարկեշտ ֆիլմն է ճանաչվել, միաժամանակ "անգերազանցելի հումորի զգացումով ֆիլմը": Բորատի դերի համար Սաշա Բարոն Կոէնը "Կատակերգությունում կամ երաժշտական ֆիլմում տղամարդու լավագույն դերի համար" անվանակարգում "Ոսկե գլոբուս" մրցանակ է ստացել:

Բորատի հայտնվելու հետ Լոնդոնի եւ Աստանայի միջեւ լարված դրություն առաջացավ: Ղազախական կառավարությունը դժգոհում է որ ֆիլմի հորինված հերոսը իր "հայրենիքը" պատկերել է միջնադարյան տերության տեսքով, որտեղ կանանց վանդակի մեջ են նստացում, տղամարդիկ ձիու մեզ են խմում, իսկ որպես սպորտային զվարճանք ընդունված է այծերին հարվածներ հասցնել:

Ղազախական իշխանությունները նաեւ հայտարարել են, որ պատրաստվում են դերասանին դատի տալ, որը սակայն ոչ մի կերպ չի վախեցրել Կոենին: "Ես ոչ մի կապ չեմ պահպանում Կոէնի հետ եւ պաշտպանում եմ իմ երկրի կառավարության որոշումը դատարաններով քարշ տալ այդ հրեային", - ասել է Սաշա Բարոն Կոէնը: Լոնդոնում իր ֆիլմի պրեմիերայի ժամանակ նա հայտարարել է. "2003թ բարեփոխումներից հետո Ղազախստանը արդեն դարձել է քաղաքակիրթ երկիր, ինչպես աշխարհի ցանկացած այլ երկիր: Կանայք այժմ կարող են ավտոբուսով երթեւեկել, հոմոսեքսուալները այլեւս պարտավոր չեն երկնագույն գլխարկներ կրել, իսկ ամուսնության համար տարիքը բարձրացվել է 8 -ի:
Ղազախստանի "օրհներգը".


Շնsորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում