6.06.2012

Ադրբեջանը պատերազմի պատրանք կստեղծի, բայց պատերազմ չի վերսկսի. Դավիթ Ջամալյան


Ադրբեջանը պատերազմի պատրանք կստեղծի, բայց պատերազմ չի վերսկսի. Դավիթ  Ջամալյան

Ադրբեջանը պատերազմի պատրանք կստեղծի, բայց պատերազմ չի վերսկսի. Դավիթ Ջամալյան

06 Հունիսի 2012 - 14:12 Հղումը http://haynews.am/hy/1338977563
Ադրբեջանին ձեռնտու է շփման գծում լարվածությունը, բայց ոչ պատերազմը, ուստի պատերազմի պատրանքներ հակառակորդը կշարունակի ստեղծել, բայց լայնամաշտաբ պատերազմի Ադրբեջանը պատրաստ չէ:
Նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

«Հիլարի Քլինթոնի Հայաստան այցին ընդառաջ և այդ ընթացքում, Ադրբեջանը պատեհ առիթը
չկորցնելով, փորձեց ապացուցել պատերազմի վերսկսման իր «վճռականությունը»` ավելին կորզելու և միջազգային հանրության և տվյալ պարագայում ԱՄՆ-ի վերաբերմունքը ստուգելու նպատակով: ԱՄՆ պետքարտուղարն իհարկե Երևանում, ինչ-որ բան ասեց` խոստումով, որ դատապարտող խոսք կլինի նաև Բաքվում, բայց ընդհանուր առմամբ, Քլինթոնի հայտարարությունը մեղմ մեսիջ էր և հստակություն չկար: Միջազգային հանրույթը աչք է փակում ադրբեջանական կապրիզների վրա՝ իմանալով, որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմին: Պատերազմի վեսկսումը չի բխում նաև գերտերությունների շահերից»,- ասաց նա։

Միաժամանակ, Դավիթ Ջամալյանը տեսականորեն հնարավոր համարեց այն տրամաբանությունը, որ ադրբեջանական վերջին օրերի սադրանքները կարող էին նախապես ծրագրավորված լինել` ամերիկյան որոշակի շրջանակների հետ տեղեկացմամբ, որպեսզի Հիլարի Քլինթոնի այցին ընդառաջ, Հարավային Կովկասում հերթական անգամ շեշտվի ԱՄՆ –ի դերը: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի լռությանն, ապա փորձագետի կարծիքով, ռազմական այս դաշինքի ռազմական միջամտությանը կարիքը չկա. «Մենք մեր հույսը չպետք է կապենք ՀԱՊԿ-ի հետ, այլ մեր ուժերի, իսկ մեր ուժերով, մենք ի զորու ենք լռեցնել հակառակորդին»:

Այս համատեսքստում ռազմական փորձագետը հերթական անգամ շեշտեց, որ Չինարիում և Բերդավանում, 3 հայ զինծառայողները զոհվել են ոչ պատահական. տեղի է ունեցել դիմահար մարտ , այն էլ գիշերային խրամատում. «Մեր տղաների մահը սահմանը պահողի մահ էր: Նրանք իրենց հերոսաբար դրսևորեցին: Մենք, որքան էլ փորձենք դասական ռազմական գիտության դիրքերից վերլուծություն անել, միևնույն է՝ մարտն ինքնին անկանխատեսելի է, և ի սկզբանե ելքը կանխորոշել հնարավոր չէր: Փաստը մնում է փաստ. որքան էլ պատրաստված են եղել, թշնամին չի կարողացել առաջխաղացում ունենալ: Միաժամանակ պետք հիշեցնեմ, որ զինվորն առաջնային գծում պաշտպանված է, այն հենակետը, որտեղ նա կանգնում է, առավելագույնս պաշտպանված է դիմահար կրակից: Առաջին գծում հիմնական բեռը պայմանագրայինների և սպաների վրա է և միայն ծայրահեղ դեպքերում են միջամտում շարքայինները; Նման ցավալի դեպքերը կարող են նաև բացասական ֆոն ստեղծել զորակոչի համար, բայց հստակ պետք է իմանանք՝ զինվորը պաշտպանված է»:

Մենք ցավոտ պատասխան ենք տալիս թշնամուն, նրա կորուստներն անհամեմատ ավելին են և դա պետք է շարունակվի, այսկերպ, ըստ Դավիթ Ջամալյանի, հայկական կողմը պետք է ներքին դժգոհության ալիք բարձրացնի Ադրբեջանի հասարակության շրջանում` ըննդեմ ալիևյան կլանի: Պաշտպանական գերատեսչությունն իր հիմնական առաքելությունը կատարում է, արդյոք արտաքին գերատեսչությունը կատարո՞ ւմ է իր գլխավոր առաքելությունը: Դավիթ Ջամալյանը, որպես ռազմական փորձագետ, նախընտրում է զերծ մնալ քննադատությունից, այնուամենայնիվ շեշտեց. «ԱԳՆ-ն պետք է ավելի նախաձեռնող լինի, պետք է աշխատանք տարվի բոլոր դեսպանությունների հետ, իրենք իրենց հերթին պիտի ակտիվ լինեն: Դիվանագիտական խողովակները պետք է լավ աշխատեն և կարողանան միջազգային հանրության շրջանում «սպառեն» և ընկալելի դարձնեն հայկական կողմի այս մեթոդներով պաշտպանվելու իրավունքը, այն, որ սա վրեժխնդրություն չէ, այլ հակառակորդին խաղաղություն պարտադրելու և լռեցնելու պատասխան գործողություն»:



HayNews.am

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում