6.06.2012

Օրգազմ պատկերելը բարդ գործ չէ: Կարո՞ղ է տղամարդը զգալ խաբեությունը:

Ձեւացնելով օրգազմ կինը տղամարդուն ծույլ է դարձնում:
Ուժեղ սեռը կանացի խաղը մեծամասամբ ընդունում է որպես իրական օրգազմ: Իսկ կինը կարծելով խաբում է նրան օգնում է իրե՞ն:
Նույնիսկ փորձառու տղամարդուն բավականին դժվար է իրական օրգազմը տարբերել կեղծից: Ի վերջո ախ, վախ, հեւոց, տնքոց, գոռոցի ձայները, - կինոյի աշխարհից է վերցված: Իրական կնոջ իսկական օրգազմը սովորաբար ոչ մի ընդհանուր կապ չունի սիլիկոնային գեղեցկուհիների դերասանության հետ: Որպես օբյեկտիվ գործոն, որով ենթադրաբար կարող է որոշվել կինը արդյոք խաղում է թե չէ, հեշտոցի մկանային կրճատումն է համարվում: Այո, սա իրոք 98 տոկոս դեպքերում այդպես է:

Բայց, ի դեպ, փորձառու ձեւացնողին, մի քանի հեշտոցային մկանների վարժանքներից հետո առանձնապես դժվար չէ հավաստիություն ավելացնել իր "օրգազմին":

Սակայն արհեստական խթանելով սեռական հաճույքը, կինը խաբում է ոչ այնքան զուգընկերոջը, որքան ինքն իրեն: Ինչպե՞ս:

Որովհետեւ տղամարդը սովորում է այն բանին, որ հաճույք պատճառելու համար բավական է մի քանի սովորական քնքշություն, մի երկու սովորական համբույր, նույնպիսի սովորական մարմնի տեղաշարժեր, եւ այստեղ վրա է հասնում օրգազմը, ցանկալի եւ անխուսափելի:

Միջին վիճակագրական մարդը, որպես կանոն, ծույլ է: Արդյո՞ք նա ուզում է ինչ - որ կերպ բազմազանեցնել շոյանքները, եթե նա միտված է հավատալ հռետորական  «օրգազմը կա, նշանակում է այն չի կարող չլինել» ձեւակերպմանը:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում