Թշնամու կորուստները հասել են 25-ի. փորձագետ
06 Հունիսի 2012 - 14:34 Հղումը http://www.haynews.am/hy/1338979058 -ի
Ոսկեպարի ուղղությամբ դիվերսիոն հերթական գործողությունների հետևանքով հակառակորդի կորուստների թիվը հասել է արդեն 25-ի:
Սա, ըստ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի, զարմանալի չէ և ոչ էլ
իրականությունից հեռու, այն դեպքում, երբ Ադրբեջանն ինքը շատ արագ խոսեց ունեցած 5 զոհի մասին: Այնուամենայնիվ, հակառակորդի սադրիչ գործողությունները շարունակվում են , ինչից կարելի է ենթադրել, որ Իլհամ Ալիևի համար իր զինվորների կյանքը ոչ մի արժեք չունի .
« Ադրբեջանը մեկ զոհի դիմաց 10 զոհ ունենալն արդարացված է համարում: Ստացվում է, որ նրանք գնալով սադրիչ գործողությունների, լավ տեղյակ են, որ հայկական կողմը պատրաստ է դիմակայել, այսինքն՝ նրանք պատրաստ են կորցնել մի քանի անգամ ավելի զինծառայողներ»:
Գաղտնիք չէ, որ ադրբեջանական դիվերսանտներն իրենց մկրտությունը ստանում են Թուրքիայի զինված ուժերում և նրանց թվում անգամ ազգությամբ թուրքեր կան, ուստի ադրբեջանական զինված ուժերի մեծաքանակ կորուստները, ցույց են տալիս, որ Թուրքիան լավ չի պատրաստել կրտսեր եղբոր զինյալներին:
«Նման դիվերսիոն գործողություններով Ադրբեջանը պետք է ստուգեր արդյունքները, որով անցել են իրենց զինծառայողները»,- շեշտեց փորձագետը: Այս համատեքստում, Արծրուն Հովհաննիսյանը պնդում է, որ խնդիրը ոչ միայն ադրբեջանա-ղարաբաղյան է կամ հայ-ադրբեջանական է , այլ նաև հայ-թուրքական:
«Մենք շեշտը դրեցինք Հիլարի Քլինթոնի այցի վրա, բայց նույն օրերին, 3 օրյա այցով Բաքվում էր Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարական կազմը»:
Խոսելով պատեազմի վերսկսման հավանականությունից, Արծրուն Հովհաննիսյանը նկատեց.
«Ոչինչ չի կարելի բացառել, բայց այս կարողություններով, Ադրբեջանի կողմից դա իսկական արկածախնդրություն կլինի : Ներկա պահին, հետախուզական մարտերով ադրբեջանական կողմը փորձում է ստուգել մեր պաշտպանության աստիճանը: Իսկ մեր պաշտպանության մակարդակը մենք ցույց ենք տալիս գործով»:
Ի դեպ, Արծրուն Հովհաննիսյանը ցավով նշեց, որ ադրբեջանական կողմը հերոսացնում է անգամ հայկական խրամատներում մնացած իր դիվերսանտներին, իսկ մենք չգիտենք նույնիսկ մեր իրական հերոսների անունները:
HayNews.am

Комментариев нет:
Отправить комментарий