Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը, համարում է, որ հայ-ադրբեջանական շփման գծում առկա են պաշտպանական թույլ
օղակներ, որոնք անպայման պետք է ուսումնասիրվեն եւ վերացվեն. տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Անդրադառնալով հունիսի 4-ին ադրբեջանական դիվերսիային` նա նշել է. «Անշուշտ, կատարվածի մեղքն ամբողջությամբ ադրբեջանական կողմինն է։ Դա դատապարտելի դիվերսիոն գործողություն էր, սակայն պետք է ընդունենք, որ մենք ունեցել ենք թույլ կողմեր եւ թշնամին օգտվել է դրանցից», - ասել է Կոմանդոսը` հավելելով, որ հարկավոր է նաեւ ուսումնասիրել մեր սեփական սխալներն ու հետեւություններ անել դրանցից։
Գեներալ-մայորի համոզմամբ` չպետք է բավարարվել` առանձին դեպքերին, փաստերին արձագանքելով։ «Սահմանի մեկ առանձին հատվածի փակումը երաշխիք չէ, որ նման դեպքերն այլեւս չեն կրկնվի։ Հարկ է ցուցաբերել համալիր մոտեցում, ստուգել սահմանի բոլոր տեղամասերն ու հասկանալ՝ ինչո՞ւ դա տեղի ունեցավ։ Իսկ եթե համարժեք հակաքայլեր չանենք, նման դիվերսիաները կշարունակվեն»,- նշել է նա:

Комментариев нет:
Отправить комментарий