Չինական ընտանիքը վեց տարի է զուգարանում է ապրում: 21.03.2012 _bigpicture
Արդեն 6 տարի է 32 -ամյա Ցզեն Լինցզյուն իր ընտանիքով բնակվում է Լյաոնին մարզի Շենյան քաղաքի հյուրանոցներից մեկի զուգարանում:
(12 ֆոտո)
Արդեն 6 տարի է 32 -ամյա Ցզեն Լինցզյուն իր ընտանիքով բնակվում է Լյաոնին մարզի Շենյան քաղաքի հյուրանոցներից մեկի զուգարանում:
(12 ֆոտո)
1. 1999 թ. Ֆումին գյուղից, 20-ամյա Ցզենը գնաց Խեյլունցզյան մարզի Լեռնահանքային ուսումնասարանը սովորելու:
2. Սակայն նրա ընտանիքը ի վիճակի չեղավ վճարել տարեկան 5000 ($794) յուան ուսման վարձը, ուսումը կիսատ թողեց եւ գրպանում ունենալով միայն 50 յուան Ցզենը գնաց Շենյան քաղաք, աշխատանք որոնելու:
3. 2006թ. նա ամուսնանում է, որից հետո երիտասարդ ընտանիքի առջեւ բնակարանի խնդիր է առաջանում: Մեծ մեգապոլիսում նրանք միջոց չունեին բնակարան վարձելու կամ անգամ սենյակ վարձելու համար:
4. Սակայն նրա ծանոթներից մեկը հուշեց, որ հյուրանոցներից մեկում կա տղամարդու զուգարան, որը երբեք զուգարանի նպատակով չեր օգտագործվում, եւ կարելի է վարձի շուրջ էժան պայմանավորվել:
5. Այդպես էլ նրանք տեղափոխվեցին զուգարան ապրելու: Նրանց նոր կացարանը մոտ 20 քառ. մետր մակերեսով արդեն լիովին հարմարեցված է նրանց կարիքների համար:
6. Անցած տարում նրանց ընտանիքը համալրվեց տղայով, որին ամուսինները անվանեցին Ցզեն Դեի (թարգմանաբար նշանակում է «հաջողակ») հույսով, որ նրա բախտը ավելի շատ կբերի կյանքում:
7. Հարսանեկան լուսանկարի ֆոնին: Ըստ հին չինական ավանդույթի շատ չինացի նորապսակներ կարմիր հարսանեկան շորեր են հագնում, քանի որ համարվում է, որ կարմիր գույնը հարստություն եւ բարեկեցություն է բերում:
8.
9. Ցզենի կինը` Լինցզյունան հյուրանոցի միջանցքում կերակուր է պատրաստում:
10. Ցզենը կոշկակարությամբ, բանալիներ պատրաստելով եւ հաճախորդների կոշիկները փայլեցնելով է գումար վաստակում: Աշխատավայրը որը եւ իրենց բնակարանն է, հենց հյուրանոցի կողքին է գտնվում, իսկ ոչ խորամանկ հարմարանքը գտնվում է այնտեղ, որտեղ լվացարանն է դրված:
11. Ընտանիքի հայրը մթերք է գնում:
12. Ցզենի բարեխիղճ վերաբերմունք աշխատանքին, բազմաթիվ մշտական հաճախորդներ է ներգրավվել, որոնք հաճախ վճարում են նրան մի փոքր ավելի իր ծառայությունների համար: Մեկ ամսում նա 2000 ($ 317) յուան է վաստակում, որը հավասար է չինական գործարանում աշխատող բանվորի միջին աշխատավարձին:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Комментариев нет:
Отправить комментарий