3.22.2012

Ծնողները երեխաների համար տանը գիշերային ակումբ են կառուցել

Daily Mail  22.03.2012Բրիտանացի ամուսինները իրենց լոնդոնյան տան նկուղում որոշեցին գիշերային ակումբ կառուցել, որպեսզի ավելի հեշտ հետեւեն եւ ապահով զգան իրենց երեխաների համար:
Ընդհանուր եւ պարային հատակի լուսավորվածությամբ, պրոֆեսիոնալ DJ կահավորմամբ,  Կլեր Ֆերրոուն եւ Յան Հոգարտը Ուեստ Կենսինգտոնից, իրենց "երազանքների տան" կառուցման համար ավելի քան 1,2 մլն եվրո են ներդրել:
Գույքը, գնահատվել է 3-3.5 մլն եվրո, կա մարզասրահ, սաունա եւ կինոսրահ: Նրանց 16 - ամյա որդին Ջիլլը ժամանակը անց է կացնում հղկելով իր DJ ունակությունները, 12 - ամյա դուստրը, Թիլլին հաճախ է հրավիրում ընկերներին գիշերային ակումբի երեկույթներին:




Դիսկոտեկի սենյակը հարում է մանկական ննջարանին, այդտեղ է պարահատակը բազմահազար թարթող լույսերով, պրոֆեսիոնալ DJ կահավորմամբ եւ մեկուսացված աուդիոհամակարգով: Նրանք պարահատակը գնել են, երբ արձակուրդում էին Չինաստանում, վճարելով ավելի քան 6200 եվրո, որը սովորաբար, 5 անգամ ավելի թանկ արժե: Աուդիոհամակարգը գնել են մի Բիրմինգհեմյան գիշերային ակումբից, հաղորդում է Daily Mail - ը:

"Մեր ընկերները կարծում են մենք խելագար ենք, սակայն նրանք շատ նախանձոտ են", ասում է տիկին Ֆերրոուն:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում