3.20.2012

Ֆիտնեսի պարապմունքները կանանց մոտ սեռական ակտիվություն են առաջացնում

Global Look Press Մարտ 20, 2012
Ինդիանայի համալսարանից Debbie Herbenik -ը իր գործընկերների հետ հայտնաբերել են. մարզասրահ հաճախող շատ կանայք, բախվել են անսովոր "կողմնակի էֆեկտի" , - գրում է The Daily Mail -ը:

18-63 Տարեկան հարյուրավոր կանանց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ուժային կամ ստատիկ հեծանիվի վրա կատարված վարժությունների ժամանակ կանայք օրգազմ են տանում, նույնիսկ եթե չեն մտածում սեքսի մասին: Համաձայն ուսումնասիրության, նման առաջին դեպքը արձանագրվել է 1953 թ.: Սակայն այդ ժամանակվանից առանձնակի ուսումնասիրություններ չեն անցկացվել:

Ըստ վերջին գիտական ​​հետազոտությունների, կանանց գրեթե 50% - ը, մոտ 10 պարապմունքների ընթացքում նման երեւույթի են բախվում: Ամենատարածված սեքսուալ նախաձեռնող վարժություններն են փորի մկանների /պռես/ ( 51.4% - ի դեպքերում) եւ կշռաքարերով իրականացվող մարզումները (26.5%), յոգա (20%), ստատիկ հեծանիվի(15.8%), վազք (13 - 2%), քայլք (9.6%), եւ նույնիսկ ձողով կամ պարանով մարզումները:

Պարզել, թե որ մեխանիզմներն են կանգնած այս տեսակի սեռական գրգռման ետեւում, գիտնականներին չի հաջողվել: Բայց նրանք կարծում են, որ այս երեւույթը շատ տարածված է: Նաեւ անհասկանալի է արդյոք մարզումները կարող են բարելավել սեռական կյանքի որակը:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում