3.22.2012

Մովսեսի կամուրջը արժանացել է “Լավագույն կառույց 2011″ տիտղոսին: (15 ֆոտո + 1 վիդեո)

Հոլանդական Halsteren քաղաքում արտասովոր հետիոտնային կամուրջ է կառուցվել, որը ասես «կտրել» է ջուրը ու անտեսանելի է հեռավորությունից, սա մի կամուրջ խրամատ է, որը անվանել են “Մովսեսի կամուրջ”: Մովսեսի կամուրջը վերջերս հոլանդական ճարտարապետների միության կողմից արժանացել է “2011թ Լավագույն կառույց” կոչմանը:
Արժանիորեն, որովհետեւ կամուրջն իսկապես արվեստի մի փոքր կտոր է, ներդաշնակորեն ձուլված շրջակա բնապատկերին:

Տես նաեւ. Գիտհոռնը - Հյուսիսային Վենետիկ, Աշխարհի ամենաերկար կամուրջը:
(15 ֆոտո + 1 վիդեո)


Մովսեսի կամուրջը Նիդեռլանդներում Լավագույն կառույց 2011

Պաշտոնական անվանումը Մովսեսի կամուրջ (Moses Bridge):

Կառույցի շահագործման նպատակը` հետիոտնային

Գտնվում է` Halsteren, Bergen op Zoom, Նիդեռլանդներ

Անցնում է ջրի վրայով

Ճարտարապետներ. Ռո Կոստեր (Ro Koster) եւ Էդ Կիլ (Ad Kil)

Շինանյութ Տախտակ Wood Accoya ®, Կարմիր Angel (Dinizia excelsa)

Ընդհանուր արժեքը €250 000

Ընդհանուր մակերեսը 50 քառ. մ

Բացման տարեթիվը 2011 թ.

1. Նիդեռլանդական XVII դարի Fort De Roovere բերդի վերակառուցման ընթացքում կառուցվեց կամուրջ, որը ջրի մակարդակից ցածր է գտնվում:
 
2. Ծրագիրը ստեղծվեց եւ կյանքի կոչվեց RO&AD ճարտարապետական ​​բյուրոյի ճարտարապետների կողմից, որի անվանումը բխում է Ռո Կոստեր եւ Ադ Կիլ երկու գործընկերների անուններից (նկարում):

 
 3. Շինարարության գործընթացը
 
4. Անսովոր կամուրջը կառուցվել է Ֆորտ դե Ռովեր 17 - րդ դարի ամրոցի շինության վերականգնման աշխատանքների շրջանակներում:
 
5. Ամրոցը արեւմտյան Brabant ջրագծի 1628 - ի պաշտպանական գծի մասն է, երբ մի քանի քաղաքներ եւ գյուղեր միացվում եւ ամրացվում էին ավազե եւ քարե թմբերով:
 
6. Պաշտպանական դեպքերում, ինչպես իսպանացիների հետ պատերազմի ժամանակ, իսկ հետո ֆրանսիացիների, թմբերի արանքում գտնվող հողերը ջրասույզ էին արվում:
 
7. XIX դարում այդ շինությունները սկսեցին վերականգնել որպես պատմության շրջաններ, որպես տարածաշրջանային հետիոտնային ու հեծանվային երթուղիներ:

 
8. Ֆորտ դե Ռուվեր պատմական հուշարձանի վերանորոգման ընթացքում ճարտարապետները խնդիր դրեցին նախագծել կամուրջ, որը կապահովի զբոսաշրջիկների անցումը եւ ինտեգրվի տեղի լանդշաֆտին, առանց պաշտպանական շինության նշանակությանը խանգարելու:

 
9. «Իհարկե, տեղին չէ թմբերի արանքով կամուրջ կառուցել, հատկապես եթե այդ կամուրջը այն ուղղությամբ է գցված, որտեղի թշնամին է գալիս», - կատակում են ճարտարապետները: «Այդ պատճառով էլ մենք կամուրջը անտեսանելի արեցինք»:
 
10. Ճանապարհի հատվածը գրեթե որպես հնագիտական ​​բաժանագիծ է ձգված, անցնելով թմբերի եւ փոսի միջով եւ հեռավորության վրա կամուրջը իրոք անտեսանելի է, եւ միայն անցորդների շարժվող գլուխներն են երեւում ջրերի ու թմբի վրա:
 
11. Կամուրջի տեսքը հեռվից:
 
12. «Միայն մոտենալուն հետ կարելի է տեսնել նեղ գիծը: Ինչպես Մովսեսը, ով բաժանեց Կարմիր ծովը, դուք նույնպես կարող եք անցնել ջրի միջով»:
 
13. Ընդ որում, այս նախագիծն օպտիկական նմանություններ ունի Նիդեռլանդների մեկ այլ լանդշաֆտային ծրագրի հետ, թեեւ այնտեղ չի կտրվում ջրի մակերեւույթը, եւ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ոչ մեծ բունկեր է:
 
14. Այս նախագիծը հատկանշական է ոչ միայն բուն ծրագրի գաղափարով, այլեւ նորարարական նյութերի օգտագործումով: Կամուրջը կառուցվել է յուրահատուկ ակոյա նյութից  (Accoya ® - modified - ացետիլացիա անցած մոդիֆիկացված փայտից, փայտանյութի մշակման  նորարարական տեխնոլոգիա) եւ կարմիր angelima (Dinizia excelsa): Կամրջի ծառայության ժամկետը  50 տարի է:
 
15. Դուք կարող եք հարցնել, թե ինչպես կարող է այդ կամուրջը չոր մնալ անձրեւից հետո, եթե այն գտնվում է ջրի մեջ: Դրա համար ջրի երկու կողմերի վրա կառուցված են լրացուցիչ պատեր, որը ավելցուկային ջրի ծուղակ է: Այդպիսով ջրի մակարդակը խրամատում միշտ անփոփոխ է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում