2.08.2013

Պահանջվում է պահակ անմարդաբնակ կղզու համար (4 ֆոտո)


Շոտլանդիայում, պատրաստ են անձին վճարել 20 հազար ֆունտ (մոտ 12 միլիոն 721 հազար դրամ) մեկ տարվա համար, ով հոգնել է մարդկային հասարակությունից եւ մենակություն է որոնում:


Ինչքոլմ անմարդաբնակ կղզին գտնվում է Էդինբուրգի մոտ, կղզին աբբայության կազմում է, ոայստեղ պահանջվում է պահակ, ով պատրաստ է տարվա 8 ամիսների ընթացքում նայելու XIII դարում կառուցված լքված դղյակը, գրում է Daily Mail -ը

Աշխատելու համար կղզում կառուցվել է երկհարկանի տուն, որտեղ կան ապրելու բոլոր անհրաժեշտ պայմանները, լվացքի մեքենա, հեռուստացույց, ինտերնետ, միակ անհարմարությունը այն է՝ որ սահմանափակ է խմելու ջրի մատակարարումը եւ սննդամթերքի պաշարը, որոնք պետք է միանգամից կղզի տանել բոլոր 8 ամիսների համար:




Գործատուները պնդում են, որ սա շատ հետաքրքիր վայր է աշխատանքի եւ հանգստի համար՝ կղզու վրա պահպանվել են բազմաթիվ բունկերներ, դիտահրապարակներ, թունելներ եւ բետոնե բունկերներ, որոնք մնացել են Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակներից: Այդ ժամանակ կղզին մեծապես ամրացվել էր, Էդինբուրգը հարձակումներից պաշտպանելու համար: Տեղական իշխանությունները զգուշացնում են, որ ամրոցում հնարավոր են ուրվականներ:


Բացի այդ, չի կարելի ասել, որ կղզում ընդհանրապես մարդիկ չեն լինում: Հաճախ այստեղ են այցելում նորապսակներ, հարսանիքներ անելու համար: «Բացի այդ Ինչքոլմում ծովափոկերի մեծ գաղութ կա:», - ասվում է գործատուի հայտարարությունում: Նախորդ տեսուչը կղզու վրա աշխատել է երկու տարի:
 Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում