11.20.2012

Մահացել է Ֆլորա Մարտիրոսյանը

Ցավալի լուր.
Մահացել է Ֆլորա Մարտիրոսյանը

Մի քանի ժամ առաջ՝ ժամը 12:20-ի սահմաններում, ԱՄՆ-ում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիր, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնող, հայտնի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը, հայտնում է 168.am-ը:

Դեպքը տեղի է ունեցել լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով: Ֆլորա Մարտիրոսյանն իր ոտքով էր գնացել հիվանդանոց՝ ունենալով ցավի նոպաներ լեղապարկի շրջանում: 
Ֆլորա Մարտիրոսյան ( 1957թ․ փետրվարի 5, Գյումրի – 2012թ․ նոյեմբերի 20, Լոս-Անջելես)

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում